ԱՎԱՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ – 2023-4 Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» և «Հացի խնդիր» վեպերում Արամ Գ. Ալեքսանյան 19-րդ դարի առաջին կեսին հայությունը դեռևս տնտեսական ու մշակութային ներփակ միավոր էր, սակայն հաջորդ տասնամյակներին այդ համայնքի ներսում սկսվում է իր կառույցի ներդաշնակությունն ապահովող լծակների գործառույթների թուլացումն ու վերացումը: