ՇԱՐԼՈՏՏԱ ՇՈՒԼՑԻ ԿԵՐՊԱՐԸ Խ․ ԱԲՈՎՅԱՆԻ «ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐՈՒՄ» Եվ Ե․ Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմում – 2024-1 Սեյրան Զ․ Գրիգորյան 2023 թվականին լրացավ Խաչատուր Աբովյանի առեղծվածային անհետացման 175-ամյակը։ Նման տարելիցները ավելի են ուժեղացնում հետաքրքրությունը մեծ անհատի կյանքի և ստեղծագործության, հատկապես՝ նրա խորհրդավոր անհետացման փաստի նկատմամբ։