ՆԱՐ-ԴՈՍԻ «ՄԵՐ ԹԱՂԸ» (նորավեպի և պատմվածքի ժանրային սահմանների մասին) – 2024-2 Աստղիկ Ս․ Բեքմեզյան Նորավեպի և պատմվածքի ժանրային առանձնահատկությունների մասին գրվել է բազմիցս․ թե՛ դասագրքային, թե՛ մենագրական մակարդակներում ներկայացվել են արձակի այս փոքր ժանրերի նույնական և տարբերիչ հատկանիշները, զուգահեռներ են տարվել փոքրածավալ այլ ժանրերի հետ, հստակեցվել են սահմանները։ Երկու ժանրերի համեմատությունը հետաքրքրական է նրանով, որ առաջին հայացքից թվացյալ հստակ տարբերակման հատկանիշի առկայության պարագայում անգամ նույն ստեղծագործությունը պարբերաբար ներկայացվում է երբեմն որպես նորավեպ, երբեմն՝ պատմվածք։ Նմանատիպ խնդրի հանդիպում ենք նաև Նար-Դոսի գրական ժառանգության հետ առնչվելիս։