ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ Գ. ՀԵԳԵԼԻ «ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2024-2 Արարատ Մ. Հակոբյան Հայաստանի երրորդ հանրապետության երեք տասնամյակներում պատմագիտության զարգացման համար ստեղծվել են քիչ թե շատ նպաստավոր միջավայր ու պայմաններ: Սակայն մեզանում նորը դանդաղ է արմատավորվում. շարունակվում են պահպանվել մարքս-լենինյան մտածելակերպի կաղապարները, չեն նկատվում արդի գիտության եվրոպական չափորոշիչներին մոտենալու ձգտումներ: