ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ – 2024-3 Խաչիկ Թյոլյոլյանի ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ Հրածին Վ․ Վարդանյան Պատմ. գիտ. թեկնածու 2024 թ. օգոստոսի 30-ին լրացավ գրականագետ, սփյուռքագիտության ոլորտի ականավոր գիտնական Խաչիկ Մինասի Թյոլյոլյանի 80-ամյակը: Սփյուռքագիտության` որպես նոր գիտակարգի, զարգացման և սփյուռքի տեսաբանման գործում նրա ներդրումը մեծ է ոչ միայն որպես գիտնական-հետազոտող, այլև որպես «Սփյուռք. անդրազգային հետազոտությունների հանդես»-ի (“Diaspora: A Journal of Transnational Studies”) հիմնադիր-խմբագիր: