ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2024-3 ՀՀ մարզերի և խոշորացված համայնքների օրինակով Վահան Վ. Ենգիդունյան Բնակավայրերի կայուն և արդյունավետ զարգացումը անհնար է պատկերացնել առանց տեղի բնակչության բարեկեցության շարունակական բարելավման: Այս համատեքստում բնակավայրերի տարածքային կառավարման գործընթացների առաջնային նպատակը բխում է հարմարավետ և ֆունկցիոնալ միջավայրի ստեղծման հրամայականից, ինչը կարող է հնարավոր դարձնել բնակչության հիմնարար կարիքների բավարարումը: