ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ – 2024-3 Մկրտչյան Է. Ս., Խծաբերդը և կյանքիս շառավիղը (հուշագրություն), Եր, «Ռեալ Պրինտ» հրատ., 2023, 280 էջ+58 էջ, նկ.: Մհեր Ա. Հարությունյան Պատմ. գիտ. թեկնածու Արցախի Հանրապետության բռնազավթումից ու բնիկ հայ բնակչության՝ ցեղասպանության սպառնալիքով տեղահանությունից հետո արդիական-քաղաքական կարևոր նշանակություն ձեռք բերել երբեմնի «Հայոց արևելից կողմանց» բնակավայրերի պատմության վերաիմաստավորումն ու հանրահռչակումը: Այս տեսանկյունից գնահատելով իր հայրենի Խծաբերդ գյուղի պատմությունը ներկայացնելու՝ բանասիրական գիտությունների դոկ- տոր, պրոֆեսոր Էդուարդ Սամսոնի Մկրտչյանի նախաձեռնությունը՝ կարող ենք հավաստել, որ այն օրինակ է ծառայել մեր մյուս մտավորականներին՝ Արցախի մյուս բնակավայրերին նվիրված գրքերի հրատարակման համար: