ԳԱՐԵԳԻՆ Ա ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԵՐԱՆԱՇՆՈՐՀ ՀԱՅՐԱՊԵՏՆ ՈՒ ՄԵԾ ԳԻՏՆԱԿԱՆԸ – 2018-3 Սարգիս Ռ. Մելքոնյան Գարեգին Ա. Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մեր հոդվածաշարի նախորդ մասում ընդհանուր ակնարկով անդրադարձանք Հայոց եկեղեցին բարեկարգելու նրա ծրագրերին՝ հանգելով այն եզրակացության, որ Սբ. Էջմիածնում 1897-1917 թվականներին ծավալած իր գործունեության ընթացքում Գարեգին վարդապետը եկեղեցու բարեկարգումը պատկերացնում էր հետևյալ հիմնական խնդիրների լուծմամբ.