Category Archives: ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐՈ ՄՈՏԻՎԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ – 2018-2

Սոսե Բ. Պողոսյան
Թուրքիայի և Պարսկաստանի միջև տևական պատերազմերի հետևանքով կեղեքված ու բռնագաղթի ենթարկված հայերի մի ստվար զանգված, 17- րդ դարի սկզբներին հայտնվելով Պարսկաստանում, ոչ միայն կարողացավ պահպանել իր ինքնությունը, այլև կարճ ժամանակահատվածում դարձավ երկրի տնտեսության ու մշակույթի կենսունակ զարկերակներից մեկը: Այս համատեքստում ձևավորվեց նաև Նոր Ջուղայի աշուղական արվեստը՝ դառնալով հայ աշուղական գրականության առաջին դպրոցը:

ԵՎՐՈՊԱԿԱՆԻ ՈՒ ԱՍԻԱԿԱՆԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ – 2018-1

Ալբերտ Ա. Մակարյան
Հակոբ Պարոնյանը, իր մանկությունն ու պատանեկությունն անցկացնելով Թուրքիայի եվրոպական մասում գտնվող մի սքանչելի քաղաքում՝ Ադրիանուպոլսում (հետագայում՝ Էդիրնե), ուր բնակչության մեծամասնությունը հույներ էին և հայեր, իսկ հետո բնակություն հաստատելով Արևմուտքի ու Արևելքի քաղաքակրթությունների յուրահատուկ խառնարան հանդիսացող Կոստանդնուպոլսում, հավասարապես քաջածանոթ էր թե՛ եվրոպական և թե՛ ասիական կենցաղին, տարազին, սովորույթներին ու ընդհանրապես վարքուբարքին:

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՏԱՆԱՎՈՐԻ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԸ – 2018-1

Աշխեն Էդ. Ջրբաշան
Հայկական ոտանավորի էության և բնույթի պարզաբանման խնդիրը բավական երկար ժամանակ եղել է հայ բանասիրության ուշադրության կենտրոնում: Ընդ որում, 5-րդ դարի և ավելի ուշ շրջանի քերականական մեկնությունների հեղինակներն առավելապես նպատակ էին դրել հա յացնելու ալեքսանդրյան դպրոցի քերականների, մասնավորապես Դիոնիսոս Թրա կացու մշակած տաղաչափական տերմինաբանությունը, և այդ ուղղու թյամբ նրանք բավական մեծ գործ կատարեցին: Սակայն պետք է նշել, որ այդ տերմինաբանությունը նրանք արհեստականորեն տեղափոխում էին հայ բանասիրական մտքի անդաստան՝ առանց խորանալու բուն հայկական ոտանավորի էության գաղտնիքների մեջ:

ՀԱՅ ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԺԸ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՑ ՍԿՍՅԱԼ, ԵՎ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ – 2017-4

Խաչիկ Ա. Հարությունյան
ԺԸ. դ. երկրորդ կեսից hայ բառարանագրությունը թևակոխեց մի փուլ, որը մեթո դաբանորեն տարբերվում էր նախորդ շրջանի ավանդույթներից:

Կարևոր նորույթներից էր այն, որ Մ. Սեբաստացու հայտնի «Բառգիրք»ից հետո բառարաններում գլխաբառերին կից տրվող քերականական (խոսքիմասային պատկանելություն, հոլովմանն ու խոնարհմանն առնչվող նշումներ և այլն) ու բացատրական տեղեկություններից զատ՝ վկայակոչվող օրինակները սկսեցին արձանագրվել հիմնականում իրենց աղբյուրներով:

ԳԵՆԴԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ – 2017-4

Մարինե Դ. Ղազարյան
Հայ մեծանուն գրող Հակոբ Օշականը (Քյուֆեճյան, 1883-1948) ստեղծագործել է տարբեր ժանրերով (պատմվածք, հեքիաթ, վեպ, վիպակ, թատերգություն, քնարական արձակ, բանաստեղծություն, քննադատական հոդված, դիմանկար, մենագրություն):

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄԻ ՀԵՔԻԱԹԻ ՓՈԽԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ – 2017-4

Ալբերտ Ա. Մակարյան
Աստղիկ Վ. Սողոյան
Անտառում գայլին հանդիպող փոքրիկ աղջկա պատմությունը՝ «Կարմիր գլխարկ» հեքիաթը, գրական տարբեր մշակումներով, թարգմանություն-փոխադրություններով և բանահյուսական տարբերակներով հայտնի ու տարածված է գրեթե բոլոր ազգերի մշակույթներում:

ԺԱՆՐԻ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԽՆԴԻՐԸ – 2017-3

Գրիգոր Կ. Շաշիկյան
Հոդվածի նպատակն է դիտարկել Աղասի Այվազյանի «Օբյեկ տիվ-18» գիրքը՝ իբրև ուրիշի և սեփական տեքստերից գիտակցաբար արված բառացի կամ ոչ բառացի մեջբերումների ուշագրավ օրինակ, բացա հայտել գիրքը կազմող տեքստերի միջև ստեղծված ներքին կապերը, որոնց արդյունքում էլ տեղի է ունենում այն, ինչն անվանել ենք «ժանրի ձևափոխում»: Ուսումնասիրությունն ամբողջացնելիս աչքի առաջ ունեցել ենք ֆրանսիացի գրականագետ Ժ. Ժենետի՝ տեքստերի հարաբերությունների դասակարգման որոշ դրույթներ:

«ՈՒՇԱՑԱԾ» ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆԸ – 2017-3

Նելլի Ա. Թադևոսյան
1910-ական թթ. սկզբին արևմտահայ գրական կյանքը նշանավորվեց հեթանոսական ժամանակների նկատմամբ գրողների ու արվեստագետների սուր հետաքրքրությամբ: Շարժման գաղափարների շուրջ համախմբվեցին Դանիել Վարուժանը, Հակոբ Սիրունին, Վահան Թեքեյանը, Լևոն Շանթը, Ահարոնը, Լևոն Էսաճանյանը, որոշ չափով և հակադրական երևութական ելագծով՝ Կոստան Զարյանը: Շարժման առաջնորդը, անշուշտ, Դանիել Վարուժանն էր, որ դեռևս 1912-ին Պոլսում հրատարակել էր «Հեթանոս երգեր» ժողովածուն: «Հեթանոսական» գրական շարժման ամ բիոններ դարձան «Նավասարդ» (1913-ի աշուն) տարեգիրքը և «Մեհյան» (1914, հունվար-հուլիս) հանդեսը:

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԱՐԻՍՏՈՏԵԼԸ – 2017-2

Արսեն Մ. Գլջյան
Հակոբ Պարոնյանը ուսուցչապետերի կարիք է զգացել, ուստի հին հունական մշակույթին է դիմել՝ Գյոթեի նման գիտակցելով, որ, անշուշտ, պետք է սովորել Կ. Գոլդոնիից, Բուալոյից, Մոլիերից, Շեքսպիրից, բայց «ամե նից առաջ՝ հին հույներից», քանի որ նրանց գիտելիքներն ու փորձը մարդ կության համար ունեն չափանիշի նշանակություն: Որովհետև Հունաս տանում են դրվել արդի մարդու հոգևոր էության, պատմության ու մշա կույթի հիմքերը, մշակվել այն հասկացությունները, որոնցով մտածում է եվրոպացի մարդը: