Category Archives: ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԻ ՍԻՄՎՈԼԻ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2017-1

Ռուզաննա Ռ. Ոսկանյան
«Պատ» բառով կազմված բազմաթիվ դարձվածքները՝ խուլ պատ (ամուր պատնեշ, խոչընդոտ), սառցե պատ (անջրպետ), յոթ պատի հետևում (թաքստոցում), պատին դեմ առնել (լուրջ խոչընդոտի հանդիպել) և այլն1, վկայում են հայ մարդու ենթագիտակցության և հայ հանրության կոլեկտիվ անգիտակցականի մեջ այս բառ-հասկացության խոր արմատա կալման մասին:

ՇԵՔՍՊԻՐԻ ՀՈՐԱՑԻՈՅԻ ԵՎ ՀՌՈՄԵԱՑԻ ՊՈԵՏ ՀՈՐԱՑԻՈՒՍԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2017-1

Արա Հ. Երնջակյան
Ուսումասիրելով մ.թ.ա. I դարի հռոմեացի պոետ Քվինտուս Հորացիուս Փլակկուսի կյանքի հիմական դրվագները, նրա արվեստն ու կենսահայացքը՝ նկատում ենք զարմանալի համընկնումեր Համլետի բարեկամ Հորացիոյի կենսահայացքի հետ։

ՊՈՅԻՑ ՎԱԼԵՐԻ – 2017-1

Թոմաս Ս. Էլիոթ
Անգլո-ամերիկյան բանաստեղծ, դրամատուրգ, գրաքննադատ Թոմաս Ս. Էլիոթը (Thomas Stearns Eliot, 1888-1965) գրականության Նոբելյան դափնու արժանանալուց (1948 թ. հոկտեմբեր) մեկ ամիս անց՝ նոյեմբերի 19-ին, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում (Վաշինգտոն) հանդես եկավ իր «Պոյից Վալերի» («From Poe to Valéry») բանախոսությամբ, բանախոսություն, որ հաջորդ 12 ամիսներին երեք հրատարակություն տեսավ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԱՆԱՆՑ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2016-4

Հայկանուշ Ա. Շարուրյան
Այսօր, երբ մարդկությունը բավականին հախուռն, ցնցող, հաճախ անկանխատեսելի իրադարձությունների ականատեսն է, Աստվածաշնչի նորովի մեկնաբանումը դառնում է պարզապես անհրաժեշտ, իսկ Փրկչի վաղուց քաջածանոթ կերպարը ձեռք է բերում նոր, հետաքրքիր ու խոր հոգեբանական, նույնիսկ հակասական իմաստ:

ԻՐ ՈՒՐԻՇԸ – 2016-4

Աշոտ Վ. Ոսկանյան
Բանաստեղծի և իշխանության առնչությունները միշտ չէ, որ նկարագրվում են պարզ այլընտրանքային եզրերի միջոցով՝ որպես համակրանքի կամ հակակրանքի, սպասարկման կամ բռնաճնշման և կամ էլ անտարբեր զուգահեռ համակեցության հարաբերություններ: Մանավանդ, երբ խոսքը Եղիշե Չարենցի պես հախուռն հանճարի մասին է, որի ստեղծագործական երևակայության մեջ «արտաքին» հասարակական երևույթները սովորաբար բազմակողմանի ներքին կերպափոխություններ են ապրել:

ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԻ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ – 2016-3

Ալբերտ Ա. Մակարյան, Աստղիկ Վ. Սողոյան
Ռափայել Պատկանյանի արձակի մասին հայ գրականագիտության մեջ հնչել են զանազան, այդ թվում՝ հա կա սական կարծիքներ: Առաջիններից մեկը, որ գնահատեց նրա վիպագրությունը, Լեոն էր: Արհեստական համարելով հեղինակի վեպերի բովանդակությունը՝ նա գնա հատում է միայն դրանց փայլուն ոճն ու լեզուն, հեղինակային նկարագրությունները:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԵՎ ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆԻ ԱՐՁԱԿԸ – 2016-2

Ուլյանա Ա. Կոստանյան
1960-ական թվականների վերջն ու 1970-ականները խորհրդային գյուղական արձակի համար մի կողմից՝ նոր նվաճումների, այսպես կոչված՝ քաղաքացիության ամրագրման, մյուս կողմից՝ նաև յուրօրինակ փոր ձության տարիներ էին:

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄ – 2016-2

Դավիթ Վ.Պետրոսյան
Քաղաքակրթությունների պատմության փորձը հուշում է՝ ժամանակի և տարածության նոր մարտահրավերները փոխում են նախորդ քաղաքակրթության դիմագիծը, և վերջինս այլանալով շարունակում է գոյատևել նոր պայմաններում: Այսպես՝ բանական մարդը դառնում է քաղաքա կրթական միջավայրերի հեղինակ և կրում է դրանք նաև իր ներսում:

ԾԱՂՐԱԾՈՒԻ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՄ – 2016-2

Ալա Ա. Խառատյան
Պատմության՝ վաղ անցյալի կամ ամեն պահի անցյալ դարձող ներկայի հետ պատմա-մշակութաբանական դիսկուրսը գրականության առաջատար հոգածության խնդիր է ժամանակների ու քաղաքակրթական-սոցիալական համակարգերի հոլովույթում: Գրականության տարբեր մակարդակներում զանազան ձևափոխումների ենթարկվելով՝ այն գտնում է կեր պա վորման յուր օրինակ արտահայտություններ: Հրանտ Մաթևոսյանի գրողական տեքստերում և դրանց առանձին աստիճաններում պատմամշակութային դիսկուրսը տարվում է մեկ անփո փոխ հիմքով, սակայն բազում այլացումներով:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ – 2016-2

Վազգեն Հ. Սաֆարյան
Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանն անդրադարձած գրեթե բոլոր հեղինակներն իրենց արծարծած այլևայլ հարցերի ու եզրահան գումների մեջ նկատել են նրա քրոնոտոպային համադրականությունը՝ այն, որ մի աննկատ Ծմակուտում ապրող նույնքան աննկատ ու հասարակ մարդ կանց մեջ գրողը խտացրել է բոլոր ժամանակների ու տարածությունների մարդկային ընդհանրական որակները, որ այսօրվա հառաչանքի ու ժպիտի արմատներն անցյալներում են հողավորվել, և մարդն է ժամանակատարածական ընդգրկման կենտրոնը: