ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԱՅԻՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՎԵՐԱՊՐՈՒՆԵՐԸ – 2010-3 Ընդամենը մեկ տարվա ընթցաքում Փուրքիայի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ասպարեզում մեր երկրի արձանագրած կտրուկ, գրեթե 180 աստիճանի շրջադարձերը ոչ թե Հայաստանի արտաքին-քաղաքական զորաշարժերի դաշտի ընդլայնման, այլ ընդհակառակը՝ նեղացման ու սահամնափկման արդյունք են:
ՏԱՐԱՆՋԱՏՎՈՂ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐ – 2010-2 Անցած երկու տասնամյակներում Հայաստանից սկիզբ առած արտագաղլի հզոր ալիքը սկսել է լրջորեն վտանգել նոր եւ նորագույն ժամանակների մեր ազգային քաղաքականության հիմնասյուները՝ հողահավաքի ու ազգահավաքի առաջադրանքները, որոնք հայրենիքից հեռացող յուրաքանչյուր հայի հետ միասին՝ դանդաղորեն տարանջատվում են իրարից:
ՍԵՊԸ ՍԵՊՈՎ ԵՆ ՀԱՆՈՒՄ – 2010-1 Հայաստանի Հանրապետության վերադարձը միջազգային քաղաքականության թատերաբեմ հանգեցրել է նրան, որ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրը աննկատ կերպով դարձել է միջազգային քաղաքականության առաջադրանքներից մեկը:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻՆ ՄԵՐ ՀԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2009-3 2008-ին սկսված՝ հայ-թուրքական բանակցությունների եւ Թուրքիայի կողմից հրահրվող՝ ադրբեջանակն սպառնալիքների սարդոստայնի մեջ խճճված Հայաստանի Հանրապետությունը թեւակոխել է իր պատմության այն վտանգավոր շրջափուլը, երբ միանգամայն իրական է դառնում «սելջուկյան նոր արհավիրքը»՝ «քաղաքակիրթ» (թուրքական) եւ բարբարոս (ադրբեջանական) հորդաների հստակ դերաբաշխումների տեսքով:
ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ 1512 թվականին սկզբնավորված Հայկական տպագրության 500-ամյակը առաջիկա տարիներին, անկասկած, դառնալու է մեր ազգային-մշակութային կյանքի ամենանշանակալի իրադարձությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
ՄԵՐ ԽՈՍՔԸ – 2009-1 Գևորգ Ս. Խուդինյան 70 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընդհատվեց «Վէմ» երկամսեայ հանդէս մշակոյթի եւ պատմութեան» գիտական պարբերականի հրատարակությունը: Համեմատաբար կարճ ժամանակամիջոցում (1933-1939թթ.) «Վէմ»-ը հասցրել էր լուրջ ներդրում ունենալ հայագիտության ասպարեզում, մանավանդ՝ Հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրության գործում: Նրա խմբագիր, Հայաստանի առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը ահնդեսի շուրջն էր համախմբել Նիկողայոց Ադոնցին, Հակոբ Սիրունուն, Արտաշես Աբեղյանին եւ այլ ճանաչված հայագետների: