ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ – 2013-1 1988թ. փետրվարին սկսված Ղարաբաղյան շարժումը 1990-ականների սկզբներից փոխակերպվելով Հայաստանի երրորդ Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեւավորման զուգահեռ գործընթացների՝ իր գաղափարներն ու նպատակները փոխանցեց ազգերի մրցակության ու համագործակցության համաշխարհային թատերաբեմում հայությանը ներկայացնող պետական կազմավորումներին:
ՀԱՅ ՄՏՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ – 2012-4 Հայ մտքի պատմության ուսումնասիրության խնդիրը մեզանում այսօր հայտնվել է կրկնակի փակուղու մեջ, որը յուրահատուկ «մութ թունել» է հիշեցնում. այն մի կողմից՝ դեռևս շատ հեռու է համաշխարհային պատմագիտության մեջ հաստատված ինտելեկտուալ պատմության գիտական չափորոշիչներից, մյուս կողմից՝ շարունակում է անհաղորդ մնալ ազգային մտքի հետազոտության ավանդույթներին։
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՅԹԸ – 2012-3 Հայագտիության առանցքային իմացական տարածքի՝ պատմագիտության ներկա վիճակի ու զարգացման միտումների մեր նախորդ քննությունը ցույց է տվել, որ Հայաստանի անկախության երկու տասնամյակների ընթացքում այս ասպարեզում մեզանում արձանագրվել է ակնհայտ հետընթաց՝ մարքսյան պատմահայեցողությունից դեպի պարզունակ նկարագրության ժանրը:
2015 ԹՎԱԿԱՆԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ – 2012-2 Արդեն մեկ տարի է անցել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահի 201 թ. ապրիլի 23-ի հրամանագրից եւ 2011 թ. մայիսի 30-ին կայացած առաջին նիստից, սակայն Մեծ եղեռնի 100 ամյակը նրա հետեւանքների հաղթահարման իրավաքաղաքական գործընթացի սկիզբը դարձնելու առաջարկները մինչեւ օրս շարունակում են մնալ իբրեւ «ձայն բարբառոյ յանապատի»:
«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ – 2012-1 Երևանում իր վերահրատարակման եռամյա ժամկետն ավարտող Վէմ-ի էջերում լույս տեսած հրապարակումների արձագանքները վկայում են, որ հայագիտության առջև կանգնած հիմնախնդիրների քննության համար մեր հանդեսի առաջադրած՝ ճշմարտության և արդարության անխզելի միասնության աշխարհայացքային մեկնակետը հաստատել է իր կենսունակությունը։
ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ԻԱՄՍՏԸ – 2011-4 Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով մեր հանդեսի նախորդ համարում հրապարակված հոդվածներն ու ուսումնասիրություններն ամբողջական չէին լինի, եթե բավարարվելով ոչ վաղ անցյալի քննությամբ՝ մոռանայինք մեր դժվարին ներկան, որում թաքնված են ապագայի կանխատեսման և ծրագրավորման անտեսանելի բանալիները:
ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔԻ 20-ԱՄՅԱ ՈԴԻՍԱԿԱՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ – 2011-3 Որկան էլ մեզանում շարունակվեն բանավեճերը արդեն իր 20-ամյակը բոլորած Հայաստանի Հանրապետության անկախության քաղաքական ու տնտեսական բովանդակության շուրջ, որքան էլ փորձեր արվեն այն դիտարկել բացարձակի ու հարաբերականի հակադրության տիրույթում, այդպես էլ հնարավոր չի լինի գիտական անհրաժեշտ խորությամբ քննության ենթարկել նման բազմաշերտ երևույթը, եթե մեր մեծագույն ձեռքեբերումը չգնահատվի նախ եւ առաջ՝ իբրեւ կամային ակտ:
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՎԵՃԸ – 2011-2 «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2011 թ. ապրիլի 23-ի հրամանգիրը եւ 2011թ. մայիսի 30-ին կայացած այդ հանձնաժողովի առաջին նիստը կարեւոր հանգրվան են մեր ժողովրդի մեծագույն ողբերգության 100-ամյակը պետականորեն ոգեկոչելու եւ նրա հետեւանքների հաղթահարման ճանապարհին:
ՏԱՐԵԳԻՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ – 2011-1 Հայագիտության զարգացման վերաբերյալն մեզանում պարբերաբար ընդունվող ծրագրերը եւ դրանց իրականցման փորձերը առայժմ գտնվում են նմանակումային (իմիտացիոն) գործընթացների տիրույթում, որոնք լիուլի տեղավորվում են արդի հայ հասարակությանը բնորոշ թատերականացված պատկերացումների շրջագծում:
ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2010-4 Հոկտեմբերի 16-ին Գորիսում՝ Ափյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում ներկայացված պատմագիտական ափստեարկների դեմ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հրապարակած պաշտոնական պատասխանի նկատմամբ վերջին երկու ամիսներին Հայաստանի պատմաբանների դրսեւորած անտարբերությունը վկայում է, որ այսպես շարունակելու պարագայում կարող ենք տանուլ տալ ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային մրցակցության մեջ, այլեւ գիտատեսական հարցերում ծավալվող բանավեճում: