Monthly Archives: Սեպտեմբերի 2011

ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՂՎԱՆՔԻ ԷԹՆԻԿ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ – 2011-3

Մաս երկրորդ։ Քաղաքական պատմության հիմնախնդիրները էթնիկ պատկանելության համատեքստում

Բաբկեն Հ. Հարությունյան
Ուսումնասիրության առաջին մասում մենքփորձեցինք ցույց տալ, որ «Աղվանք» հասկացությունը էթնիկական բովանդակություն չունի եւ ընդամենը նշանակում է «արգավանդ դաշտի երկիր»: Ընդ որում՝ այն ծագում է առավել նախնական «Ալոբանք»-ից, որը հունա-հռոմեական աշխարհում վերածվել է Ալբանիայի:

ԱԶԳԱՅԻՆ ՄՏՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՇՈՒՐՋ – 2011-3

Կառլեն Ա. Միրումյան
Խորհրդային շրջանում մեզանում հասարակական եւ հումանիտար գիտությունները, այդ թվում նաեւ պատմության փիլիսոփայությունը, զարգանում էին մարքսիստական մեթոդաբանության հիման վրա, մինչդեռ մարքսիզմի հիմնադիրներն իրենք ոչ միայն չէին ստեղծել պատմության փիլիսոփայության ամբողջական եւ ավարտուն մեթոդաբանություն, այլեւ այդպիսի նպատակ չէին էլ հետապնդել:

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔԻ 20-ԱՄՅԱ ՈԴԻՍԱԿԱՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ – 2011-3

Որկան էլ մեզանում շարունակվեն բանավեճերը արդեն իր 20-ամյակը բոլորած Հայաստանի Հանրապետության անկախության քաղաքական ու տնտեսական բովանդակության շուրջ, որքան էլ փորձեր արվեն այն դիտարկել բացարձակի ու հարաբերականի հակադրության տիրույթում, այդպես էլ հնարավոր չի լինի գիտական անհրաժեշտ խորությամբ քննության ենթարկել նման բազմաշերտ երևույթը, եթե մեր մեծագույն ձեռքեբերումը չգնահատվի նախ եւ առաջ՝ իբրեւ կամային ակտ: