ԱԶԳԱՅԻՆ ՄՏՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՇՈՒՐՋ – 2011-3 Կառլեն Ա. Միրումյան Խորհրդային շրջանում մեզանում հասարակական եւ հումանիտար գիտությունները, այդ թվում նաեւ պատմության փիլիսոփայությունը, զարգանում էին մարքսիստական մեթոդաբանության հիման վրա, մինչդեռ մարքսիզմի հիմնադիրներն իրենք ոչ միայն չէին ստեղծել պատմության փիլիսոփայության ամբողջական եւ ավարտուն մեթոդաբանություն, այլեւ այդպիսի նպատակ չէին էլ հետապնդել: