Monthly Archives: Հունիսի 2013

ՎԱՒԵՐԱԳՐՈՒՄՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ – 2013-2

Գրիգոր Պըլտեանի վէպերու վերհրատարակման առթիւ

Յարութիւն Լ. Քիւրքճեան
Գրիգոր Պըլտեանի արձակ գործերու համադրեալ վերհրատարակու թիւնը, որուն նախաձեռնած է Սարգիս Խաչենց հրատարակչութիւնը, Երևան, քանի մը ամիս առաջ լոյս ընծայեց իր առաջին հատորը1, որ կազմի մը տակ կը միաբերէ պատումի սեռին պատկանող երեք առաջին ծաւալուն գործեր` «Սեմեր», «Հարուածը» և «Նշան»:

ՀԱՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (1918-1920 ԹԹ.) – 2013-2

Մաս առաջին: Հատվածականության հաղթահարման քաղաքական հիմնանպատակի առաջադրումը և նրա իրագործմանն ուղղված առաջին քայլերը

Կարեն Պ. Հայրապետյան
Հայաստանի առաջին Հանրապետությունում (1918-1920 թթ.) մե ծաթիվ գաղթականության առկայությունը պետության կողմից հրա տապ լու ծումն եր պահանջող հիմնախնդիր էր, որը բացի հասա րա կականքա ղաքական և սոցիալ-տնտեսական ընդհանուր բնույթի դժվա րություն ներից, առաջ էր բերել նաև հատվածականության երևույթը:

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ – 2013-2

Մաս երկրորդ։ Համավրացական թագավորության ինքնուրույն պատմական հեռանկարի ուրվագծերը

Արման Ս. Եղիազարյան
9-րդ
դարից սկսած` Մեծ Հայքի որոշ սահմանամերձ գավառներում արձանագրված` այլ քաղաքակրթությունների հետ ինտենսիվ շփումները որակա կան այնպիսի փո փո խություններ էին առաջացրել, որ այդ միջավայրերը ժամանակակիցներն ընկալում էին իբրև հայկական իրականությունից կտրված երկրամասեր։ Ուստի դրանց տարածքներում հիմնվում էին իշխանություններ, որոնք զգալիորեն ամրապնդվելով` առաջ էին բերում քաղաքակրթական լուրջ տեղաշարժեր։ Նման միջավայրերից էր Կղարջքը, որը Մեծ Հայքի մաս էր, նրա բնակչությունը գերազանցապես հայկական էր, և այնտեղ իշխում էր հայկական իշխանատոհմը։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ – 2013-2

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու դեմ ուղղված Պիեռ Նորայի «փաստարկները»

Արմեն Ց. Մարուքյան
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող 2012 թ. հունվարի 23-ի օրենքի ընդունման դեմ քաղաքական շա հար կումների մեջ ներգրավված հայտնի պատմաբան Պիեռ Նորան շարունակում է «հիմնավորել» իր ձևակերպմամբ` «հուշային օրենք նե րի» ընդունման անթույլա տրելիությունը` հիմնվելով գիտության ազատության, պատմաբաններին չկաշկանդելու և այլ դրույթ նե րի վրա: «Վեմ»-ի նախորդ համարում2 անդրադարձ է կատարվել այդ նպատակով ֆրանսիական ակադեմիայի անդամի կողմից բերվող պատմագի տա կան հիմնավորումներին, մասնավորապես` «ցեղասպանություն» երևույթի ընկալմանը` պատ մու թյան ու հիշողության հարաբերակցության տիրույթում։ Ներկա հրապարակման մեջ կփորձենք խնդիրը քննարկել պատմա իրա վական դիտանկյունից` նա խապես գնա հատելով օրենքի ընդունման գործընթացն ու դրան հաջորդած զար գացումները:

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՂՊԵՔՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ – 2013-2

Ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող Հայաստանի երրորդ Հանրապետության ճակատագիրն այնպես է դասավորվել, որ մեր ազգի ու պետության հետագա ընթացքը պայմանավորող քաղաքական, տնտե սական և մշակութային-քաղաքակրթական լուծումների բոլոր հնարավորություններն այսօր հատվում են մեկ կետում` մայրաքաղաք Երևանում։