ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՆՍՏԱՎԱՅՐ – 2024-1 Վահրամ Ռ. Բալայան, Մելանյա Գ. Բալայան 2020 թ. սեպտեմբերին 27-ին սկսված ու 44 օր տևած ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան և 2023 թ. սեպտեմբերի 19-ին սանձազերծված պատերազմական գործողություններն ու արցախահայության բռնի տեղահանությունը կործանարար հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար: Չբավարարվելով այդ ամենով, Ադրբեջանը մշակութային արժեքները ոչնչացնելու լայնածավալ գործողություններ է ձեռնարկել՝ Արցախից հայկական հետքը վերացնելու համար: Թշնամու թիրախում առաջին հերթին հայտնվել են հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, մասնավորապես՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ Մայր տաճարը, որը 19-րդ դարի սկզբներից մինչև 2020 թ. ողբերգական դեպքերը մշտա- պես եղել է Արցախում ծավալված հոգևոր-մշակութային ու քաղաքական գործընթացների կիզակետում:
ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ – 2024-1 Սուրեն Ա. Մանուկյան Ցեղասպանագիտությունը երիտասարդ գիտաճյուղ է, որը ձևավոր- վել է 1980-ականներին: Սակայն, ընդամենը քառասուն տարին բավարար էր, որպեսզի այս գիտաճյուղն իր ուրույն տեղը զբաղեցներ միջգիտակար- գային հումանիտար հետազոտական ուղղությունների շարքում: Այս հոդվածի շրջանակում փորձ է արվում վերլուծել ցեղասպա- նագիտական հետազոտությունների զարգացումը և ներկայացնել ժամա- նակակից միտումները:
ՀԱՅԵՐԻ ՎԱԽԵՐԸ ՉԱՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ – 2024-1 Հայոց պետականության անկման և թյուրքական բարբարոս ցեղերի ներխուժման արդյունքում հին աշխարհի ամենախիզախ ժողովուրդներից մեկի՝ հայերի՝ խեղճ ու հարմարվող ազգի վերածվելու պատմական իրողությունը կրկին հիշեցնում է իր գոյության մասին՝ անկախ Հայաստանում արձանագրվող մեծ ու փոքր ֆոբիաների տեսքով։ Ու քանի որ դրանից օգտվող մեր արտաքին թշնամիները նորից են ուզում չափել հայերիս վախերը, նրանց հոգեբանական հնարքները բացահայտելու և չեզոքացնելու համար պարտավոր ենք թերթել մեր ֆոբիաների պատմությունը։