Tag Archives: է և ի խոնարհումներ

ԱՌՏԻԱԼԻ ԲԱՐԲԱՌՈՒՄ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Բնագրային տեքստանմուշների վերլուծությամբ փաստարկվում է, որ թեև Առտիալի բարբառում հին հայերենի ե և ի խոնարհումները միաձուլվել են մեկ ընդհանուր խոնարհման մեջ, այդուհանդերձ երկու խոնարհումների սկզբնական հակադրությունը (մասնավորապես՝ -է և -ի վերջավորությունների տարբերակումը), հակառակ Հ․ Աճառյանի նկարագրության, պահպանվել է ըղձականի եզակի 3-րդ դեմքի ձևում (որը ծագմամբ ներկայացնում է հին հայերենի սահմանական ներկայի եզակի 3-րդ դեմքի ձևը)։

Սակայն թե՛ նախկին ե և թե՛ նախկին ի խոնարհումների բայերը հրամայականը կազմում են նույն կերպ՝ եզակիում ստանալով -է, իսկ հոգնակիում՝ -եցէք վերջավորություն։ Ինչ վերաբերում է եզակի հրամայականի -իըր (< -իր) վերջավորությանը, այն չի հանդիպում նախկին ի խոնարհման պարզ բայերի դեպքում (դարձյալ հակառակ Հ․ Աճառյանի նկարագրության)․ Առտիալի բարբառում միայն նախկին ե և ի խոնարհումների ածանցավոր բայերը, ինչպես նաև ա խոնարհման բայերն առհասարակ եզակի հրամայականում հանդես են բերում -իըր վերջավորություն։