Tag Archives: Իսահակյան

ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐՆ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ 1910-1920-ԱԿԱՆ ԹԹ․ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Ներկայացվող հոդվածում անդրադարձ է կատարվում Ավ․ Իսահակյանի՝ 20-րդ դարի առաջին տասնամյակներում օգտագործած խորհրդանիշներին, որոնք յուրովի ընդհանրացնում էին ինչպես հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանման, այնպես էլ ազգային և մշակութային կացության բարելավման խնդիրները, ներկայացնում համազգային արժեքների (հայրենի հող, լեզու, անձնվեր հերոսներ) պահպանման ձևերն ու ուղիները, որոնք արտահայտվում էին չարին դիմակայելու, և պայքարի գաղափարներով։

Վերոհիշյալ ելակետով էլ Ավ․ Իսահակյանը գրել է մի շարք ստեղծագործություններ, որոնց մեջ հատկապես աչքի են ընկնում «Ազգային երգը», «Ժողովրդի քնարը», «Հայրենի հողը» և այլ գործեր։ Դրանցում հայրենասիրության և հայասիրության կոնկրետ օրինակներ են պատկերվում։