Tag Archives: կոնցեպտ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Պատմության տեսության ու մեթոդաբանության հարցեր

Թվում է, թե պատմությունն իբրև գիտություն ճանաչելու անհրաժեշտությունը նոր փաստարկման կարիք չունի, բայց ներկայումս մեր շուրջը տեղի ունեցող սրընթաց զարգացումները ստիպում են ևս մեկ անգամ անդրադառնալ այս հարցին։

Ժամանակին պատմության՝ գիտություն լինելը կասկածի տակ դնող գիտնականները հիմնվում էին այն իրողության վրա, որ մարդկային կամքի ու բանականության միջոցով կերտվող պատմության տիրույթում չեն գործում բնագիտութանը բնորոշ օրենքները և անգամ հիմնական օրինաչափութունները։ Այստեղ բացի խիստ ընդհանուր օրինաչափություններից, գործում է սոսկ սովորույթի ուժը: Սակայն եթե, պատմության այս յուրահատկության պատճառով նրանից դժվար է արտածել օրենքներ, դա դեռ չի նշանակում, որ պատմությունը գիտություն չէ: Ավելին, երբ 19-րդ դարի պոզիտիվիստական փիլիսոփայությունը (Օ. Կոնտ, Հ. Սպենսեր և ուրիշներ) փորձեց պատմությունը մեկնաբանել բնագիտության օրենքներով, նման ակնհայտ գռեհկացումը քիչ անց խիստ քննադատության ենթարկվեց Բադենյան նորկանտական դպրոցի, իսկ 20-րդ դարում՝ «Աննալների» դպրոցի կողմից:

Այդ ամենից ակնհայտ դարձավ, որ պատմությունը նույնպես իրական է, ինչպես բնությունը, սակայն այն մեր մտածողության մեջ է: Ուստի եթե բնության ու բնագիտության մեջ գործում են մշտակայուն օրենքներ, ապա պատմության մեջ ամենից առաջ գործում է մարդկային միտքն ու կամքը, որ պակասում է բնության մեջ:

Բայց ողջ խնդիրը նրանում է, որ սուբեկտիվ գործոնը պատմության ասպարեզից տեղափոխվել է նաև պատմագիտության մեջ։

Ներկայումս ողջ աշխարհում ծավալվող քաոսային զարգացումների ֆոնին ագրեսիվ նպատակներ հետապնդող երկրների ու ժողովուրդների ներկայացուցիչների շրջանում ուժեղանում է պատմագիտությունը կեղծարարության գործիքից՝ քաղաքական քարոզչության զենքի վերածելու մտայնությունը։ Չունենալով գիտականորեն ապացուցված պատմական անցյալ, մեր հարևանները արդեն դիմում են գիտնականներ և ամբողջ գիտահետազոտական ինստիտուտներ վարձելու ու նրանց զանգվածային կեղծարարութունները էլեկտրոնային լայն քարոզչության առարկա դարձնելու մարտավարությանը։ Ուստի ներկա հրապարակման մեջ համակողմանի քննադատության ենթարկելով ադրբեջանական «պատմաբանների» քարոզչական գործելակերպը՝ մենք այն դիտարկում ենք որպես պատմական գիտությաննն ուղղված նոր մարտահրավեր:

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՑԵՊՏԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԼԵԶՎՈՒՄ

Եվ ժամանակակից հայախոս հանրույթի լեզվական գիտակցության մեջ

Հոդվածում դիտարկվում է հույզերի ոլորտի լեզվամշակութային առանձնահատկությունը։

Զգացմունքային փորձառությունները ազդում են կյանքի բոլոր ոլորտների վրա և համարվում են օբյեկտիվ իրականության արտացոլման, ճանաչման և գնահատման ձևերից մեկը։ Տխրություն հույզը հիմնական էմոցիաներից է։ Հետազոտության առարկան տխրություն հուզական հայեցակարգն է և դրա ուսումնասիրությունը Վ. Տերյանի բանաստեղծություններում և ժամանակակից հայ հասարակության լեզվական գիտակցության մեջ։

Տխրության հայեցակարգը մարդկանց լեզվական գիտակցությունում վերլուծելու նպատակով մենք իրականացրել ենք ասոցիատիվ փորձ, որի նպատակն էր ուսումնասիրել այն ասոցիացիաները, որոնք առաջանում են տխրություն հույզի հետ կապված։ Ասոցիատիվ փորձին մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Նրանք պետք է ասոցիացիաներ տային տխրություն բառը լսելուց անմիջապես հետո։

 

 

https://vemjournal.org/wp-content/uploads/2025/07/06-Լեզվաբանություն-2025-1.pdf