Բովանդակություն (Թիվ 2017-2)

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Դավիթ Ռ. Մոսինյան
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԼԵԶՈՒ, ՓՈՐՁ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Երվանդ Հ. Գրեկյան
ԿԱՌԼ ՖՐԻԴՐԻԽ ԼԵՄԱՆ-ՀԱՈՒՊՏԸ ԵՎ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՔԱՅԱՑԱՆԿԸ
«Երեք Ռուսաներ»-ի խնդրի շուրջ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ալբերտ Ա. Ստեփանյան
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՅՔՈՒՄ
Պրագմատիկ և ողբերգական պատմությունք (անգլերեն)

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արսեն Մ. Գլջյան
ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԱՐԻՍՏՈՏԵԼԸ

Թադևոս Վ. Տոնոյան
ՉԱՐԵՆՑԻ «ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
ՏԱՂԻ ԲԱՌԸ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Նաիրա Ժ. Մկրտչյան
«ՊԱՏՄԱԿԱՆ (ԱՆ)ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Հայկական տրամասային կառուցումները անցյալից ներկա

ՄՇԱԿՈՒՅԹ
Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի)
ԸՆՁԱՌՅՈՒԾԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՔԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
Մի հին տեքստի անագրամայում և մի ժայռապատկերում

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Սուսաննա Գ. Հովհաննիսյան
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Արարատ Մ. Հակոբյան
«ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾԸ»
Մանուկ Խուշոյանի սպանության իրական պատմությունը

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Արմեն. Ց. Մարուքյան
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Ճանապարհային քարտեզի ուրվագիծ

Կարեն Հ. Խաչատրյան
ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ(1991-1993 ԹԹ.)

ԼՐԱՏՈՒ
Ալբերտ Ա. Խառատյան
Գևորգ Ս. Խուդինյան
ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հիշատակին

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ. Խ. — Կազիմիր ԶալևսկիԱԶԳԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԽԻՎ
Ա-Դո
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՆ
Անդրանիկ Օզանյան և Թովմաս
Նազարբեկյան. զուգակշիռներ
Պատրաստեցին՝
Ռուբեն Հ. Գասպարյանը և Ռուբեն Օ. Սահակյանը

Երուանդ Գ. Փամպուքեան (Պէյրութ)
ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ – ՍԱՐԳԻՍ ՍՐԱՊԻՈՆԵԱՆ – ԼՈՒԿԱՇԻՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Մարգարիտա Մ. Խաչատրյան
ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՕՐԱԳԻՐԸ
Համաստեղի և Հակոբ Խաշմանյանի նամակագրությունից

ՀԱՎԵԼՎԱԾ
Գեղամ Մ. Բադալյան
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Մաս ութերորդ: Սասուն պատմաաշխարհագրական մարզը և
Բաղեշ (Բիթլիս) քաղաքը

CONTENT

СОДЕРЖАНИЕ

Մենք եւ մեր հարեւանները*

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

Բանալի բառեր — Հարավային Կովկաս, Արմենիա, Կովկաս, միջուկ, թաղանթ, high culture, ռազմավարական մեկնակետ, քաղաքակրթական դիմագիծ:

Հարավային Կովկասում ու նրա շուրջն առկա փխրուն իրողությունների փլուզման հեռանկարը՝ որպես պատմական անհրաժեշտութուն համառորեն բախում է տարածաշրջանի դարպասները՝ պահանջելով հունավորել ապագայի սաղմնավորման ու հասունացման տարերային ընթացքը։

Որովհետև ցարական Ռուսաստանի կազմում Անդրկովկասի, իսկ մեզ համար Այսրկովկասի վերածված և ապա «Հարավային Կովկաս» անունը ստացած մեր տարածաշրջանի ժողովուրդների պատմական հիշողությունը մինչ օրս չունի ապագային միտված որևէ ընդհանուր տեսլական, իսկ նրանցից յուրաքանչյուրի քաղաքական ձգտումները արմատապես հակասում են երեք հարևան տերություններից գոնե մեկի շահերին։ Հարավային Կովկասը դարերի ընթացքում մայրցամաքային կայսրությունների առաջխաղացման հետևանքով սեղմված այն միջուկն է, որի բաղկացուցիչներից յուրաքանչյուրը խնդիրներ ունի ոչ միայն ներսի, այլև դրսի հետ. Հայաստանի պարագայում՝ Հայկական պահանջատիրությունը, Վրաստանի պարագայում՝ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների էթնոկրոնական համերաշխությունը Ռուսաստանի դեմ ուղղելու ցանկությունը, իսկ Ադրբեջանի պարագայում՝ Իրանի թյուրքախոս ազարիներին համաթուրանական ծրագրերի մեջ ներառելու ձգտումը։

Նման եռանդամ միջուկի եւ նրա շուրջը պատմականորեն ձեւավորված նույնպես եռանդամ թաղանթի համաշխարհային իրողություններին համարկվելու հնարավորությունը գտնվում է քաղաքակրթական հոգեհարազատության հենքի վրա ավելի խոշոր ընդհանրությունների ձևավորման համատեքստում։ Այդ պատճառով ներկայումս վճռորոշ նշանակություն է ձեռք բերել տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի հստակեցման հրամայականը, ուստի նախ հարկ է պարզել, թե պատմականորեն ինչպիսի քաղաքակրթական տարածք է եղել Հարավային Կովկասը։

Ակնհայտ է, որ Անտիկ շրջանից մեզ հասած հունահռոմեական աղբյուրների ու դրանք ամրագրած համապատասխան քարտեզների մեջ Կովկասյան լեռնաշղթայից մինչև Եփրատ գետն ընկած ընդարձակ երկիրը կրել է ընդամենը մեկ անվանում՝ Արմենիա։ Ավելի ուշ՝ Վրաց Բագրատունիների թագավորության հզորացման շրջանում, ձևավորված վրացական ավանդույթը հիմնվել է ներկայիս Հյուսիսային ու Հարավային Կովկասները որպես մեկ ամբողջության ընկալող «Կովկաս» հասկացության վրա։ Համաձայն վրաց պատմահայր Լեոնտի Մրովելիի՝ նրա ժողովուրդների նախահայրերը եղել են հարազատ եղբայրներ, որոնցից ավագը՝ Գաոսը (Հայկը), որի «նմանը ո՜չ մարմնով, ո՜չ հզորությամբ ու քաջությամբ չի եղել ո՜չ ջրհեղեղից առաջ եւ ո՜չ էլ դրանից հետո» տարածքների կեսը պահել է իրեն, իսկ մյուսները բաժանել է իր յոթ եղբայրներին՝ ավագությամբ երկրորդ Քարթլոսին և այլոց։ Ուրեմն անգամ Վրաստանի հզորացման դարաշրջանի (11-12 դդ.) վրաց պատմական ավանդույթը սկզբունքորեն չի հակասում հայկականին, այլ սեփական կովկասյան պրիզմայով է դիտարկում նույն իրողությունը։ Միայն ավելի ուշ՝ ստալինյան շրջանի վրաց պատմաշինարարությունը և դրան գումարված նորակազմ ադրբեջանական ժողովրդի սելջուկյան հավակնություններն են աղճատել տարածաշրջանի ժողովուրդների պատմական հիշողությունը։

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի մինչև 20-րդ դարի սկզբները մեր հարևանները չէին հասցրել անգամ ձևավորվել որպես միասնական ժողովուրդներ, ուստիև Ռուսաստանից ժամանակավորապես առանձնացած Հարավային Կովկասում 1918-1920-ական թվականներին ապրում էր ընդամենը մեկ ժողովուրդ, որի բոլոր ներկայացուցիչներն իրենց բնորոշում էին միևնույն էնդոէթնոնիմի ու միևնույն էքզոէթնոնիմի միջոցով։ Հայոց ցեղասպանության արդյունքում նեղլիկ Անդրկովկասում պատսպարված հայերն էին միայն, որ ունեին սեփական ինքնության հստակ ընկալումը, մինչդեռ մեր զույգ հարևանների էթնիկ դիմագիծը դեռևս ամբողջացման ու կայացման հանգրվանում էր։

Ուրեմն պետականորեն ինքնակազմակերպվելու դարաշրջանում անգամ մեր հարևանների տարածքային հավակնությունները զուտ հիպոթետիկ բնույթ ունեին, քանի որ դեռևս պարզ չէր, թե ովքեր են իրենք՝ որպես մեկ ամբողջություն։ Վրացիների հավակնությունները հիմնվում էին նախկին Վրացական թագավորության սահմաններում ապրող քարթվելների շուրջը ցեղակից իմերեթցիներին, սվաններին, մեգրելներին, աբխազներին և հավատակից հույներին, հայերին և այլ էթնիկ խմբերին միաձուլելու նպատակադրումի վրա։ Իսկ Ադրբեջանի պարագայում բացակայում էր անգամ էթնիկ ընդհանրության ընկալումը, և առկա էր սոսկ իսլամական ընդհանուր հավատի հիմքի վրա թյուրքական ու տեղաբնիկ շիա և սուննի դավանանքի մահմեդական ժողովուրդներին ու ցեղերին համախմբելու և միասնական ազգի վերածելու ձգտումը։
Այս երկու նախագծերը իրականություն դարձան 1920-1930-ական թվականներին խորհրդային վարչակարգի կողմից խրախուսված զանգվածային ձուլումների միջոցով համապատասխան ժողովրդագրական քարտեզի ու էթնիկ ինքնագիտակցության ձևավորմամբ։ Դա էր պատճառը, որ 1926 թվականի խորհրդային մարդահամարով արձանագրվեց «դեմոգրաֆիա» գիտության պատմության մեջ չտեսնված մի երևույթ՝ բարձր ծնելիությամբ ամենևին էլ աչքի չընկնող վրացական էթնոսի կրկնապատկումը 10 տարվա ընթացքում՝ 1916 թվականի 821 720-ը ՝ 1926 թվականին 1 միլիոն 788 186-ի վերածվելու միջոցով ։ Նույն կերպ և գրեթե նույն համամասնություններով ստալին-բերիայական վարչակարգը 1930-ականներին ձևավորեց նաև ադրբեջանցի ժողովրդին, որը, կլանելով իր սահմաններում ապրող մահմեդականների մեծ մասին, ազգակազմավորման վերջնական փուլը մտավ միայն 1970-ական թվականներին՝ Հեյդար Ալիևի իշխանության օրոք։

Ուստի պատահական չէ, որ հենց ստալին-բերիայական վարչակարգն էլ հենց 1930-ականներին կազմակերպեց վրաց ազգին ու «ադրբեջանցի» անվամբ կնքված ժողովրդին իրենց էթնիկ հիշողության հետ որեւէ կապ չունեցող՝ իրանական մշակութային կոթողներով «պարգևատրելու արարողությունները»։ Անձամբ Ստալինի ցուցումով վերջնականապես վրացականացվեց հնդկական «Ռամայանայի» սյուժետային կրկնություն պարսկական «Վագրենավորը» հերոսական ասքը, որը ժամանակին սոսկ թարգմանվել էր վրացերենի, իսկ Ատրպատականի առասպելական հերոս Բաբեկի մասին պատումներն ու պարսիկ բանաստեղծ Նիզամիի ստեղծագործությունը նվիրվեցին մյուս «եղբայրական ժողովրդին»։ Դա հնարավորութուն տվեց հնդեվրոպացիների (արիացիների) հնագույն հավատալիքների ու միթրայական ծիսակարգի խտացում հայկական «Սասնա ծռեր» էպոսի գաղափարական բովանակութունը իջեցնել հարևանների մշակութագողությունների ժամանակային սանդղակին՝ այն մատուցելով սոսկ իբրև արաբական լծի դեմ պայքարի արտահայտութուն։
Պատճառն ակնհայտ է. հետագայում միայն «Հարավային Կովկաս» անունը ստացած տարածաշրջանում ո՜չ անտիկ շրջանում եւ ո՜չ էլ միջնադարում հայկականից բացի՝ մշակույթի քաղաքակրթական ձևերին հասնող այլ բարձրարժեք կոթողներ չէին ստեղծվել։ Նույնն էր վիճակը նաեւ ճարտարապետության բնագավառում, որտեղ միակ բացառությունը վրացական եկեղեցաշինությունն էր հայկական և քաղկեդոնական ոճի ընդօրինակումներով ։

Սակայն՝ քաղաքակրթական ձևերի մեջ ամփոփված high culture-ը՝ իբրև տվյալ տարածքը որոշակի հանրույթին պատկանելու ապացույց, մեր հարևանների կողմից փաստորեն չի ստեղծվել անգամ Նոր ու Նորագույն ժամանակներում։ Վրացական բարձրարժեք էթնիկ երաժշտությունը կամ ադրբեջանաթուրքական մուղամը դեռևս չեն վկայում high culture-ի գոյության մասին։ Դրանք քաղաքակրթական բարձր ձևերի մեջ են ամփոփվել փայլուն երաժիշտների մի ամբողջ փաղանգի կողմից, որոնց վրացական հատվածը՝ հայկական, իսկ ադրբեջանական հատվածը՝ հյուսիսկովկասյան, իրանական ու մասամբ էլ հրեական արմատներ ունի։ Ռուսականացած և ապա վրացիների մեջ ձուլված Վրաստանի հայերի՝ Պալյան-Պալիև-Պալիաշվիլիի, Մարջանյան-Մարջանով-Մարջանիշվիլիի, Սարաջյան-Սարաջև-Սարաջիշվիլիի, Մուրադյան-Մուրադով-Մուրադելիի, ինչպես նաև՝ ռուսականացած և ապա հետագայում արհեստականորեն «ադրբեջանականացված» դաղստանցի Ուզեիր Հաջիբեկովի (այժմ՝ Հաջիբեյլի), ապշերոնյան թաթ-իրանցի Կարա Կարաևի կամ էլ լեզգու և հրեայի խառնուրդ, տաղանդավոր երգիչ Մուսլիմ Մագոմաևի և բազմաթիվ այլ օտարազգիների բարձր արվեստը նույնքան է վրացական կամ ադրբեջանական, որքան հայկական, իրանական, հյուսիսկովկասյան կամ հրեական։

Մեր հարևանների համար է՜լ ավելի տխուր պատկեր է ներկայացնում նոր ու նորագույն շրջանի նրանց «ճարտարապետությունը», որն ավելի շուտ ոչ թե վրացիների կամ ադրբեջանցիների, այլ Վրաստանի ու Ադրբեջանի ներկա տարածքներում ապրած հայերի, ռուսների, հույների, գերմանացիների ու հրեաների մշակութային ժառանգությունն է։

Նույնպիսի փաստեր կարելի է բերել բարձր արվեստի այլ բնագավառների մասին՝ հասկանալու համար մեր հարևանների մոտ հայկական հնագույն ու միջնադարյան քաղաքակրթության հանդեպ պատմականորեն ձևավորված անլիարժեքության բարդույթի պատճառները։ Ինտերնացիոնալիզմ քարոզող ԽՍՀՄ-ի գոյության պայմաններում անգամ նման երևույթը վրացիների ու ադրբեջանցիների մշակութային ինքնության անբաժանելի մասն էր դարձել։ Պարզապես Ադրբեջանում այն համընդհանուր (տոտալ) բնույթ ուներ, իսկ Վրաստանում դրսևորվում էր հայկական մշակութային ժառանգության յուրացման տեսքով։

Նման իրողությունների առկայության պայմաններում տեղի ունեցած ԽՍՀՄ փլուզումը համընկավ մեր հարևան «փոքր կայսրությունների» իրականացրած ազգային փոքրամասնությունների զանգվածային ձուլման ու դուրսմղման քաղաքականության եզրափակիչ հանգրվանին, ինչը վերջիններիս «մնացորդացին» կանգնեցրեց կյանքի ու մահվան երկընտրանքի առջև։ Արդյունքում՝ ինքնորոշվելու հնարավորություն ստացան աբխազները, օսերն ու Արցախի հայությունը, բայց Արևմուտք-Ռուսաստան դիմակայության պատճառով նրանց վերապահվեց սոսկ դե-ֆակտո անկախություն՝ անորոշ ժամանակով հետաձգելով վերջնական կարգավիճակի հարցը։

Այսպես շարունակվեց մինչև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, որի արդյունքում Աբխազիայի ու Հարավային Օսիայի ինքնորոշման գործընթացը փոխակերպվեց Ռուսաստանի կողմից փաստացի կլանման։ Ու քանի որ դրանից հետո Արցախը մնաց տարածաշրջանի շուրջ շարունակվող մրցակցության թիրախում, հենց 2008 թվականից էլ ռուսական քաղաքականության մեջ առարկայացավ այս անգամ Հայաստանը թուլացնելով՝ Ադրբեջանին աստիճանաբար իր կողմը գրավելու ռազմավարությունը։ Դրա քողարկված արտահայտությունն էր մոտ 300 հազար «հայ հայրենակիցներ» ընդունելու ձեռնարկը եւ նրանց պոտենցիալ վերաբնակեցման գոտին՝ Արցախի ազատագրված 5 շրջանները Ադրբեջանին հանձնելու Կազանյան փորձը։ Հայկական գործոնի այս «համաձայնեցված թուլացման» և Ադրբեջանին զինելու քաղաքականության բարձրակետը 2016 թվականի ապրիլն էր, որը պետք է ապահովեր Ռուսաստանի երկրորդ թռիչքը դեպի հարավ՝ Լեռնային Ղարաբաղ և նրա շուրջը։ Մեր զինվորականության ինքնաբուխ դիմադրությունը չէ միայն, որ կասեցրեց այդ ծրագրի իրականացումը, այլև Իրանի՝ ուղղակի ու ԱՄՆ-ի՝ միջնորդավորված հակազեցությունը։

Դա է պատճառը, որ այդ պատերազմից հետո Ռուսաստանն այդպես էլ չի կարողանում ընտրություն կատարել «հնազանդ» Հայաստանի ու «անհնազանդ» Ադրբեջանի միջեւ, իսկ միաժամանակ երկուսին էլ վերահսկելու համար անհրաժեշտ է այնքան թուլացնել նրանց, որ չեզոքացվեն անկախ կեցության բոլոր հնարավորությունները։ Պատճառն այն է, որ խորհրդային շրջանից ժառանգություն մնացած մոսկովյան հնամաշ «կայսերական ճոճանակի» տատանումները բախվել են հետխորհրդային իրողություններին բնորոշ գլոբալ ու տարածաշրջանային արգելապատնեշներին։

Ուստի պատահական չէ, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից ընդամենը մի քանի ամիս անց՝ Հայաստանին հզոր հրթիռային համալիրների տրամադրման փաստի 2016 թ. սեպտեմբեր 21-յան լուսարձակումով, Մոսկվան ժամանակավորապես կասեցրեց մեծ պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի փորձերը։ Արդյունքում՝ փխրուն ռազմական հակակշիռների վրա հիմնված՝ հայ-ադրբեջանական «փոխադարձ պատանդառման» հետխորհրդային համակարգը սկսեց ի հայտ բերել վերջին քառորդ դարի ընթացքում մեր տարածաշրջանում Ռուսաստանի իրականացրած ուժային քաղաքականության ճգնաժամը, ինչն է՜լ ավելի խորացավ Եվրասիականության դոկտրինի անհեռանկարայնության գիտակցման և ներկա 2017 թվականին հենց իր՝ Ռուսաստանի քաղաքակրթական խորը փակուղում հայտնվելու փաստի լուսարձակման արդյունքում։

Ներկա տարեսկզբից Ռուսաստանն ինքն է քայլեր ձեռնարկում Արևմուտքի հետ համարկման նոր ուղիներ փնտրելու ուղղությամբ, իսկ վերջինս նրա առջև արդեն հասցրել է բացել իր «Համբուրգյան նավահանգիստը»։ Ուստի վաղ թե ուշ Մոսկվան նույնպես պետք է մտածի մեր երկրամասը այն ընդհանուր քաղաքակրթական տարածության մասը դարձնելու մասին, որին նաև ինքն է ձգտում։ Քանզի Ռուսաստանի ներկայիս արևմտյան տրենդը, թեև հարկադիր, բայց միանգամայն գիտակցված ընտրություն է՝ Պետրոս Մեծի ժամանակներից այդ երկրին բնորոշ արևմտականացման հերթական պարբերաշրջանի սկիզբ։

Ուրեմն ներկա պատմական պահը ուշագրավ ռազմավարական մեկնակետ է մեր տարածաշրջանում ժամանակին ձեւավորված միակ քաղաքակրթության՝ Հայաստանի ու նրա շարունակությունը հանդիսացող հայկական Սփյուռքի համար։ Որովհետև՝ ընդհանուր արժեքային ընտրության վրա հիմնված՝ գլոբալ երկխոսության սկզբնավորման հեռանկարը մեր տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի հստակեցման իր առաջին իսկ փորձերի համատեքստում ոչ միայն չի կարող շրջանցել Հայաստանը, այլև հենց նրան է դիտարկելու որպես հենման կետ։

Պատճառն ակնհայտ է. միայն Վրաստանով հնարավոր չէ արևմտյան դիմագիծ հաղորդել Հարավային Կովկասին, իսկ միայն Ադրբեջանով՝ դարձնել իսլամական աշխարհի մի մասը, բայց միայն Հայաստանով է հնարավոր այն համարկել Արևմուտք-Ռուսաստան ընդհանուր ռազմավարական շահերի և ավելի հեռանկարային՝ քաղաքակրթական ձգտումների համատեքստում։ Ուստի կասկած չունենք, որ ռուս-ամերիկյան գլոբալ երկխոսության սկզբնավորման մասին վկայող առաջին իսկ ազդանշանները լուրջ անհանգստություն և խոր տագնապ են առաջացնելու (եթե արդեն չեն առաջացրել) մեր հարևանների շրջանում։ Վրաստանի համար դա նշանակում է Արևմուտքի հետ երկարատև տնտեսաքաղաքական դիմակայության արդյունքում Ռուսաստանի փլուզման մասին իր երազանքի խորտակում, իսկ Ադրբեջանի համար՝ Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարներին նոր Լենինի ու նոր Աթաթուրքի դերերը վերապահելու խաբկանքի լուսարձակում։

Այդ պատճառով առաջիկա ամիսների ընթացքում՝ մինչև 2018 թվականի մարտին Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրությունները և դրանց արդյունքներով պայմանավորված՝ նրա քաղաքակրթական ընտրության վերջնական հստակեցումը, մեր հարևաններն ու նրանց արտասահմանյան հովանավորները փորձելու են «ձուկ որսալ» արդեն իսկ եռացող՝ «Հարավային Կովկաս» կոչվող կաթսայում։ Ու քանի որ Հայաստանն ինքը որպես պետություն դեռևս տարուբերվում է օլիգարխիկ համակարգի ապամոնտաժման և ազգ-բանակ գաղափարի վրա հիմնված՝ պետականության նոր բնորդի ձևավորման ցանկության ու հնարավորության սահմանագծին, 2017-ի երկրորդ կեսին և 2018-ի սկզբներին մեր ֆիզիկական գոյությունը պաշտպանելու միջոցով ազգային ինքնությունը վերագտնելու առաջադրանքի լուծումը նորից հայտնվելու է 19-20 տարեկան հայ զինվորի վտիտ ուսերին…

Հազարամյակների մեր քաղաքակրթության, նրա անցյալի ու ներկայի բազում գանձերի, մեր հույսերի ու երազանքների իրականացման և անգամ մեր լինելիության գրավականը դեռևս ռազմաքաղաքական դաշտում գտնվող դաժան մրցակցության մեջ հաղթելու խնդիրն է։ Դա տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի հստակեցման նախնական հանգրվանին բնորոշ՝ մակընթացությունների ու տեղատվությունների հակամետ ալիքներին դիմակայելու և հուսատու նավահանգիստ դուրս գալու միակ ուղին է։ Տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի հստակեցման անխուսափելիությունն այն թույլ ու տարտամ լույսի շողն է, որը մեզ այսօր ավետում է Հայաստանի նոր վերելքի իրական հնարավորության առկայության մասին՝ ամրապնդելով մոտալուտ փորձություններին դիմակայելու մեր հավաքական կամքը։

Խմբ.

WE AND OUR NEIGHBORS

Key words — South Caucasus, Armenia, Caucasus, core, membrane, high culture, strategic point, civilizational image.

Editorial

МЫ И НАШИ СОСЕДИ

Ключевые слова — Южный Кавказ, Армения, Кавказ, ядро, мембрана, высокая культура, стратегическая точка, цивилизационный облик.
Редакторская статья

Loading...

Պատմություն, լեզու, փորձ*

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

Loading...

Կառլ Ֆրիդրիխ Լեման — Հաուպտը եւ ուրարտական արքայացանկը

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

Loading...

Արեւմտյան պատմագրական կանոնը հելլենիստական Հայքում

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

Loading...

Հակոբ Պարոնյանը եւ Արիստոտելը*

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

Loading...

Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» տաղի բառը*

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

Loading...

«Պատմական (ան)արդարություն» գաղափարը եւ հայտնութենական ավանդույթը

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

Loading...

Ընձառյուծը՝ որպես արքայի խորհրդանիշ

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

Loading...

Հովհաննես Թումանյանը՝ Մեծ եղեռնի հորձանուտում*

Կիրակի, Հուլիսի 16th, 2017

Loading...