Archive for Դեկտեմբերի, 2011

Բովանդակություն (Թիվ 2011-4)

0
15/12/2011

«ՎԷՄ»-ի 2011 տարվան թիւ 4(36)-ի բովանդակություն (սեպտեմբեր-դեկտեմբեր 2011)

Read more - Ամբողջը →

Ժամանակի Գոյաբանական Իմաստը

0
15/12/2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով մեր հանդեսի նախորդ համարում հրապարակված հոդվածներն ու ուսումնասիրություններն ամբողջական չէին լինի, եթե բավարարվելով ոչ վաղ անցյալի քննությամբ՝ մոռանայինք մեր դժվարին ներկան, որում թաքնված են ապագայի կանխատեսման և ծրագրավորման անտեսանելի բանալիները։

Read more - Ամբողջը →

Արդարության Հաստատումը Լավագույն Քաղաքականությունն է

Վերլուծելով վերջին տասնամյակներին Հայաստանում տեղի ունեցած արմատական հեղաբեկումները՝ հույժ կարևոր է պարզել, թե այդ ամենի արդյունքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել արդարության վերաբերյալ մարդկանց հիմնարար պատկերացումներում և որքանո՞վ են դրանք համապատասխանում գնահատման՝ բոլորի համար հասկանալի չափանիշներին…

Read more - Ամբողջը →

Քաղաքակրթական Հավասարակշռությունը Մեծ Հայքում

0
15/12/2011

1970-ականներից ի վեր ձևավորվել է պատմական ընկերաբանության մի ուրույն տիրույթ՝ արքունաբանությունը: Սկզբնավորողը նշանավոր իմաստասեր և ընկերաբան Ն.Էլիասն էր1: Նա մանրակրկիտ հետազոտության խնդիր դարձրեց Լուի XIV-ի դարաշրջանի ֆրանսիական արքունիքը և այդ հիմամբ բանաձևեց մի բավական տարողունակ գիտահղացք, որը (ինչպես ցույց տվեցին հետագա ուսումնասիրությունները) կիրարկելի է պատմական այլ դարաշրջանների և համակեցական միջավայրերի նկատմամբ…

Read more - Ամբողջը →

Լեռ Կամսար. Մարդը` Գործին Մէջէն

Շուտով կը դիմաւորենք Լեռ Կամսարի ծննդեան 125ամեակ՝ 2013 տարեթիւը: Ահա հանգրուան-առիթ մը, թէկուզ պայմանական, անդրադարձի եւ արժեւորման: Եւ մանաւանդ՝ կարելի հրաւէր մը ինքնաճանաչումի:
Քսաներորդ դարու հայ գրականութեան մէջ, μացառիկ պարագայ կը կայացնէ երգիծաբան Լեռ Կամսարը, Արամ Թոմաղեանը կամ Թովմասեանը, իր կենսագրական վարքով — ե՛ւ գործով: Իր կեանքն ու անհատականութիւնը, արդէն, զինք շեշտօրէն կ՛անջատեն ընթացիկ դէմքերու շարքէն…

Read more - Ամբողջը →

Ավագ Ծաղկողի 1329թ-ի Ավետարանի Խորանների Պատկերագրությունը և Խորհրդաբանությունը

0
15/12/2011

14-րդ դարի հայ մանրանկարիչ Ավագ Ծաղկողի 1329 թ. Ավետարանը (Մատենադարան, ձեռ. 7650) միջնադարյան հայ ձեռագրական արվեստի լավագույն նմուշներից է։ Ավետարանի պատկերազարդումները բաղկացած են թեմատիկ մանրանկարներից, անվանաթերթերից, ավետարանիչների պատկերներից և խորաններից։ Վերջիններս գրեթե դուրս են մնացել ուսումնասիրողների տեսադաշտից. ո՛չ հետազոտվել են և ո՛չ էլ հրատարակվել…

Read more - Ամբողջը →

Իրանահայ Գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի Արվեստը

0
15/12/2011

Անդրե Սևրուգյանի ստեղծագործությունները նոր արտահայտչաձևերի և գեղարվեստական ոճի որոնումներ էին 20-րդ դարի իրանական գեղանկարչության մեջ: Նա իր աշխատանքներում փորձել է ստեղծել մի ուրույն ոճ, որտեղ առանձին շեշտադրումները կատարված են հեռանկարի, ծավալի, շարժունակության և մարդկային բնավորության գծերի միջոցով:

Read more - Ամբողջը →

ՀՀ Պետական Խորհրդանիշների Պատմությունից

0
15/12/2011

1990 թ. օգոստոսի 24-ին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ մեր երկրի պետական դրոշը եռագույնն է: Հայտնի է, որ ժամանակին այն Հայաստանի առաջին Հանրապետության պետական դրոշն էր, որի հաղթական երթը հնարավոր չեղավ կասեցնել անգամ խորհրդային բռնապետության օրոք:Դեռևս 1918-ի սեպտեմμերի 19-ին հրապարակված ՀՀ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի շրջաբերական-հրահանգով Հայաստանի Հանրապետության պետական դրոշ էր սահմանվում հայոց եռագույնը…

Read more - Ամբողջը →

Պաուլ Ռոհրբախը և Հայաստանը

0
15/12/2011

Գերմանացի մեծանուն հրապարակախոս, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, ճանապարհորդ և լրագրող դր. Պաուլ Ռոհրbախի կյանքը, գործունեությունն ու գրական ժառանգությունը bազմաթիվ մենագրությունների և հոդվածների նյութ է դարձել։ Մինչ օրս իր ժողովրդականությունը չկորցրած այս ինքնատիպ մտածողի և վառ անհատականության մասին Գերմանիայում ներկայումս նույնպես ուսումնասիրություններ են լույս տեսնում…

Read more - Ամբողջը →

Մի Ամբաստանության հետքերով

0
15/12/2011

Հայ պատմագրության մեջ մինչ օրս վիճահարույց է մնացել 1921 թ. Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Հայրենիքի փրկության կոմիտեի (այսուհետև՝ ՀՓԿ) կողմից Երևանից դուրս μերված պետական փողերի հետագա ճակատագրի հարցը:Խորհրդայնացված Հայաստանից փողերի և արժեքների դուրս բերման մասին առաջինն իրազեկել են Հայհեղկոմի անդամներ Ս. Կասյանն ու Ավիսը՝ Գ. Օրջոնիկիձեին ուղղված 1921 թ. ապրիլի 6-ի հեռագրով. «Երևանից հեռանալիս դաշնակներն իրենց հետ տարել են պետական արժեքները և ինչպես սովետական, այնպես էլ հայկական բոլոր դրամանիշները»…

Read more - Ամբողջը →