ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ – 2023-1 (Հովհաննիսյան Ս., Աննալների դպրոցը և պատմության գրության կերպերը, Եր., «Սարգիս Խաչենց • Փրինթինֆո», 2022, 312 էջ) Դավիթ Ռ. Մոսինյան Հայոց պատմությունն էական, առանցքային բաղադրիչ ու դիտանկյուն է եղել հայկական մշակույթը հասկանալու և հայկական ինքնությունն ըմբռնելու համար։ Սակայն հատկապես 20-րդ դարասկզբից սկսած և առանձնապես խորհրդայնացումից հետո շարադրված հայոց պատմությունը քննադատական սուր հայացքի նշանառության տակ է հայտնվում, քանի որ ի զորու չի լինում ներկայացելու կամ վերկայացնելու հայկականության խորքերը։