Category Archives: ԱՐԽԻՎ

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2020-2

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև
1916 թ. ապրիլի 26-ը Տետր 7 և 8։ 1916 թ․ հունվարի 1-ից մինչև փետրվարի 3-ը 274

Ռուբեն Օ. Սահակյան
Թ. Նազարբեկյանի հուշերի 7-րդ և 8-րդ տետրերը ներկայացնում են 1916 թ. հունվարից մինչև փետրվարի 3-ը տեղի ունեցած մարտական գործողությունները, որոնք արմատական բեկում մտցրին Կովկասյան ճակատում ընթացող մարտերում։

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2020-1

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ. ապրիլի 26-ը
Տետր 5 և 6: 1915 թ. օգոստոսի 14-ից մինչև 1915 թ. դեկտեմբերի 31-ը

Ռուբեն Օ. Սահակյան
Թ. Նազարբեկյանի հուշերի 5-րդ և 6-րդ տետրերում ներկայացվում են 1915 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսների՝ համեմատաբար խաղաղ պայմաններում ռազմաճակատում տեղի ունեցած ոչ մեծ միջադեպերն ու բանակի մարտունակության բարձրացման նպատակով կատարված աշխատանքները։  

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2019-4

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ.  ապրիլի 26-ը  Տետր 4. 1915 թ. հուլիսի 10-ից  մինչև օգոստոսի 14-ը

Ռուբեն Օ. Սահակյան
Ռուսական բանակի 1915 թ. հուլիսյան տարօրինակ նահանջը տարբեր կերպ է գնահատվել ռուս և հայ ռազմական պատմաբանների կողմից։

Կովկասյան բանակի թիկունքի պետ, հետագայում ռազմական պատմաբան գեներալ Ե. Մասլովսկու1 կարծիքով՝ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը հետախուզության համար անհրաժեշտ չափով չօգտագործեց հեծելազորը, ինչի պատճառով չկարողացավ պարզել, թե հակառակորդի բանակում ինչ է կատարվում՝ չենթադրելով, որ թուրքերը կարող են զգալի ուժեր կենտրոնացնել և նախապատրաստվել հարձակման2:

 

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2019-3

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ. ապ­րի­լի 26-ը
Տետր 3: 1915 թ. հունիսի 10-ից  մինչև հուլիս 10-ը

Ռուբեն Օ. Սահակյան
1915 թ. մայիսին Կովկասյան բանակի հրամանատարությունը որոշում է ակտիվացնել մարտական գործողությունները, որովհետև դաշնակիցներըª անգլոֆրանսիական զորքերն ու նավատորմը, 1915 թ. փետրվարից լայնածավալ ռազմարշավ էին նախաձեռնել Դարդանելի շրջանում, իսկ օսմանյան հրամանատարությունը ուժերի մեծ մասը կենտրոնացրել էր նեղուցները և մայրաքաղաքը պաշտպանելու համար:

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2019-2

Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ.ապրիլի 26-ը
Տետր 2։ 1915 թ. հունվարի 1-ից մինչև 1915 թ. մայիսի 12-ը

Ռուբեն Օ. Սահակյան
Գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանի հուշերի երկրորդ տետրում ներկայացված են 1915 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 12-ը Ադրբեջա նական ջոկատի վարած մար տա կան գործողությունները՝ Պարսկաստան ներխուժած թուրքական զորքերի դեմ:

ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ – 2019-1

Ռուբեն Օ. Սահակյան
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նրա կանավոր մասնակիցներից մեկի՝ հայազգի գեներալ-լեյտենանտ Ֆոմա Իվանի (Թովմաս Հովհաննեսի) Նազարբեկյանի (1855-1931) այդպես էլ անտիպ մնացած հուշերի հայերեն թարգմանությունը, որը խիստ արժեքավոր սկզբնաղբյուր է պատերազմի առաջին տարիներին Կովկասյան ճակատում ծավալված ռազմական գործողությունների եւ դրանցում հայ կամավորականների մասնակցության համակողմանի քննության համար:

1880-1890-ԱԿԱՆ ԹԹ. ՀԱՅ ՆԱՐՈԴՆԻԿՆԵՐՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ-ՆԱՐՈԴՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2019-1

Մկրտիչ Դ. Դանիելյան
19րդ դարի 70-80-ական թվկաանների հայ նարոդնիկների և ազգային նարոդնիկական կազմակերպությունների գործունեության մասին մեր կողմից հայտնաբերված փաստաթղթերի փաթեթի շարունակությունն են կազմում 1890-ին ձևվավորված ՀՅ Դաշնակցության առաջին ղեկավար մարմնի՝ Կենտոնի կամ՝ Կենտոանական Վարչության անդամ Աբրահամ Դաստակյանի հեղափոխական գործունեությանը վերաբերող նյութերը:

1880-1890-ԱԿԱՆ ԹԹ. ՀԱՅ ՆԱՐՈԴՆԻԿՆԵՐՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ-ՆԱՐՈԴՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ – 2018-3

Մկրտիչ Դ. Դանիելյան
Ռուս հեղափոխական նարոդնիկության 1870-1880-ականների հերոսական ու զոհառատ պայքարն ըննդեմ ցարական բռնակալության՝ ժողովրդի աատագրության գործին անմնացորդ նվիրումի վառ օրինակ ու միաժամանակ՝ քաղաքական փորձի կուտակման դարբնոց էր արևելահայ երիտասարդության լավագույն ներկայացուցիչների համար:

ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ – 2018-2

Ռուբէն-Պատրաստեց Արամ Ս. Սայիյանը
Շեյխ Սայիդի ապստամբությունից ուղիղ մեկ տարի անց՝ 1926 թվականին, հայոց նվիրական Մասիս և Սիս լեռների շրջանում սկիզբ աած քրդական ջալալի ցեղային միության հեսեսորի ցեղի ընդվզումը կարճ ժամանակ անց վերածվեց մի հզոր ապստամբության, որին միացավ քրդերի մտավորական, հոգևոր, զինվորական և աշխարհիկ վերնախավը:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԽԱՉԵՐԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇԵՐԸ – 2018-1

Միհրան Ա. Մինասեան
Հետագայ էջերով հրատարակութեան կու տանք Հայոց ցեղասպանութենէն վերապրած պարտիզակցի Յովհաննէս Խաչերեանի անտիպ յուշերը, որոնք կը նկարագրեն Սուրիական անապատի Պապ քաղաքի մէջ հաստատուած հայ աքսորականներու համակեդրոնացման կայքի վիճակը 1915-ի աւարտին և 1916-ի սկզբնաւորութեան: