ՄԱՄԼՈՒՔՅԱՆ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ – 2015-1

Գագիկ Գ. Դանիելյան
13-րդ դարի 40-50-ական թվականները բախտորոշ ժամանակաշրջան էին Կիլիկյան Հայաստանի պատմության մեջ: Մոնղոլների կողմից այսր կովկասյան և փոքրասիական տարածքների հպատակեցումից հետո նոր նվաճողների ներխուժման վտանգը վերահաս սպառնալիք դարձավ նաև Հայոց թագավորության համար: Ստեղծված իրավիճակում Կիլիկյան Հա յաստանը նպատակահարմար գտավ իր հպատակությունը հայտնել մոն ղոլներին: Այս ընթացքում Եգիպտոսում տապալվեց Այյուբյանների դի նաստիան, և երկրում իշխանության ղեկն իրենց ձեռքը վերցրին Մամ լուքները: Իսկ Իրանի վերջնական նվաճումից հետո պատ մական թատե րաբեմ ելավ մեկ այլ պետական կազմավորում՝ մոնղոլական Իլ-խանությունը: Այս երկու հզոր տերությունների՝ Իլ-խանության և Մամլուքյան սուլթանության ռազմաքաղաքական հակամարտության շրջանակներում ակնհայտ դարձան Հայոց թագավորության որդեգրած արտաքին քա ղա քական ուղեգծի առանձնահատկությունները: ան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով