ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՂՎԱՆՔԻ ԷԹՆԻԿ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ – 2011-3 Մաս երկրորդ։ Քաղաքական պատմության հիմնախնդիրները էթնիկ պատկանելության համատեքստում Բաբկեն Հ. Հարությունյան Ուսումնասիրության առաջին մասում մենքփորձեցինք ցույց տալ, որ «Աղվանք» հասկացությունը էթնիկական բովանդակություն չունի եւ ընդամենը նշանակում է «արգավանդ դաշտի երկիր»: Ընդ որում՝ այն ծագում է առավել նախնական «Ալոբանք»-ից, որը հունա-հռոմեական աշխարհում վերածվել է Ալբանիայի: