ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԸ ԵՎ ՆՐԱ «Ի ՎԵՐԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ» ՀՈԴՎԱԾԸ – 2020-2 Գևորգ Ա․ Ճաղարյան Վիկտորիանական դարաշրջանը (1837-1901) Մեծ Բրիտանիայի պատմության մեջ դիտվում է իբրև անցման/անցումայնության շրջան2, որը հիմնարար և համապարփակ հղացք է տվյալ ժամանակաշրջանի և նրա աշխարհատեսության ընկալման հարցում։ Դարաշրջան, երբ վիթխարի տեղաշարժեր էին ընթանում սոցիալ-տնտեսական կյանքում․ ավատատիրական և ագրարային կարգերի վերջին մնացորդներն իրենց տեղը զիջում էին ժողովրդավարական և արդյունաբերական հասարակության նոր կառույցին ու արժեհամակարգին։