ՐԱՖՖԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ – 2020-2 Ծննդյան 185-ամյակի առթիվ Պետրոս Հ․ Դեմիրճյան Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան) մեր այն բացառիկ մեծություններից է, որոնց ճակատագիրը սերտորեն կապված է եղել հայրենիքի բախտի հետ, և հանուն հայրենիքի ու ժողովրդի նրա գրական ու քաղաքացիական սխրանքը հարթել է դեպի անմահություն տանող ամենակարճ ճանապարհը։