ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ – 2022-3 Համաշխարհային և տարածաշրջանային դերակատարների դիրքորոշումների համեմատական քննություն Լիլիթ Վ. Դալլաքյան Ադրբեջանի կողմից Արցախյան երկրորդ պատերազմի հրահրման պահը ճշտորեն հաշվարկված էր. ԱՄՆ նախագահական ընտրություններ, միջազգային հանրության ուշադրության շեղում «COVID-19» համավարակի վրա, ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների հակաարևմտյան մտասևեռումների համընկնում և ՀՀ նոր իշխանությունների «սորոսական» ու «հակառուսական» պիտակավորման միջոցով հայ հանրության տոտալ ապակողմնորոշում: