ՀՈՒՅՆԵՐԻ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ ՍՏԱՄԲՈՒԼԻՑ 1964 ԹՎԱԿԱՆԻՆ – 2018-2 Ռուբեն Հ. Մելքոնյան Ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրության պատմությունը լի է քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ իրականցված պետական հալածանքի, խտրականության, ունեզրկման, կոտորածների և ցեղասպանությունների օրինակներով: Հատկապես երիտթուրքերի կառավարման տարիներին է՛լ ավելի ցայտուն էր դարձել երկիրը միատարր, այն է՝ թուրք իսլամական դարձնելու մոլուցքը: