ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ «ՍԻԼԻՀՏԱՐԻ ՊԱՐՏԵԶՆԵՐԸ» – 2016-1 Ալբերտ Ա. Մակարյան 20-րդ դարի 20-ականների վերջին և հաջորդ տասնամյակին խորհրդահայ գեղարվեստական արձակի ամենաբազմազան դրսևորումների մեջ հատկապես ընդգծվեց ինքնակենսագրական վեպ-վիպակի ժանրը՝ շոշափելի ազդակներ ունենալով մի կողմից՝ ժամանակաշրջանի ազգային գոյի դրամատիկ, ավելին՝ ողբերգական ճակատագիրը, մյուս կողմից՝ սարսափների մի ջով անցած գրողների ինքնարտահայտման անձնական պահանջներն ու վերաիմաստավորումները: