ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2016-1 Գեղամ Մ. Բադալյան Շարունակելով Արևմտյան Հայաստանի պատմական աշխարհագրությանն ու ժողովրդագրությանը նվիրված մեր շարքը՝ ընթերցողի ու շա դրությանն ենք ներկայացնում Էրզրումի նահանգի արևելյան և հարա վային գավառները (թրք. kaza): Ներկա հոդվածում ընդդգրկված են հետևյալ վարչամիավորները՝ Բասեն, Թորթում, Նարիման կամ Մամրվան, Խնուս, Քղի կամ Կեղի (բոլորն էլ՝ Էրզրումի կենտրոնական սանջակում), ինչպես նաև՝ Բայազետ քաղաքը և համանուն գավառը, Դիադինը, Ղարա քիլի սան (Կարաքիլիսա), Ալաշկերտը և Դութաղը կամ Անթաբը (բոլորն էլ՝ նա հանգի 3-րդ՝ Բայազետի սանջակի կազմում):