ԱԶԳԱՅԻՆԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՏԻՐԱՆ ՉՐԱՔՅԱՆԻ (ԻՆՏՐԱ) ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ – 2013-3

Պետրոս Հ. Դեմիրճյան
Տիրան Չրաքյանը (Ինտրա) հայ գրականության ամենաինքնատիպ, միևնույն ժամանակ ամենաառեղծվածային դեմքերից մեկն է, ում կյանքն ու ստեղծագործությունը արժանացել են հակասական, նույնիսկ ծայրահեղ գնահատականների: Հատկապես նրա «Ներաշխարհ» խոհա իմաստասիրական երկն ու քերթվածների «Նոճաստան» ժողովածուն բարձր են գնահատել այնպիսի գրական մեծություններ, ինչպիսիք են Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը և այլք, բայց քիչ չեն եղել նաև Ինտրային քարկոծողներն ու մերժողները: Նույնիսկ լրջմիտ քննադատողներից ոմանք գրողին հաճախ մեղադրել են ազգային խնդիրներին անհաղորդ լինելու, վերացական ու կեղծ արժեքներ դավանելու մեջ: Մինչդեռ ամբողջական ծանոթությունը Ինտրայի բազմաբնույթ գրական գործերին ոչ միայն հերքում է այդ տեսակետը, այլև հնարավորություն է տալիս վեր հանելու գրողի ստեղծագործական մտածողության ազգային հենքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով