ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ – 2012-1 Քաղաքագետի խոհեր՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Մանուկ Ա. Հարությունյան Որո՞նք են Հայաստանի արդիականացման հիմնական ինստիտուցիոնալ ու սոցիոմշակութային խոչընդոտները եւ ինչպե՞ս պետք է հաղթահարվեն դրանք. ինքնաբերաբար քարշ գալով իրադարձությունների ետեւե՞ց, թե՞ ակտիվորեն մասնակցելով պետականության ամրակայման ռազմավարական նոր նախագծի ձեւավորմանը: