ԻՄԱՍՏԱՅԻՆ ԵՎ ԴԻՊՎԱԾԱՅԻՆ ՆՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ (2018-2019 ԹԹ․) – 2020-2 Անուշ Ա․ Խաչատրյան Մեր կյանքում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն իր անդրադարձումն է գտնում լեզվի ամենազգայուն բաղադրիչում՝ բառապաշարում՝ համա- պատասխան բառի առաջացումով կամ գոյություն ունեցող բառերի իմաստային զարգացումով։