ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ – 2020-2 Մաս 10: Դիարբեքիր քաղաքը և Դիարբեքիրի վիլայեթի Դերիկի, Սավուրի, Բալուի ու Մադենի գավառները Գեղամ Մ. Բադալյան Սույն հոդվածը նվիրված է Դիարբեքիրի վիլայեթի համանուն նահանգային կենտրոնի, ինչպես նաև Դերիկի (Դիարբեքիրի սանջակ), Սավուրի (Մարդինի սանջակ), Մադենի և Բալուի (Արղանա-Մադենի սանջակ) գավառների նախաեղեռնյան ժողովրդագրական կացության քննությանը: Նշված վարչամիավորներից առաջին երկուսն ընկած էին Արևմտյան Տիգրիսից հարավ, իսկ Մադենն ու Բալուն զբաղեցնում էին վիլայեթի հյուսիսարևմտյան հատվածը: