Մաս առաջին։ Սուրբ Հովհաննես ավետարանիչ եկեղեցին և նրա արձանագրությունները
Մայքլ Ե. Սթոուն (Երուսաղեմ)
Խաչիկ Ա. Հարությունյան
Հայերի մշտական ներկայությունը քրիստոնեության օջախ Երուսաղեմ քաղաքում և նրա մերձակայքում ունի ավելի քան 1700-ամյա պատմություն: Այդ ներկայությունն առաջին հերթին պայմանավորված է Դ դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հանգամանքով, որին կարճ ժամանակ անց հաջորդել են հայ ուխտավորների այցելությունները Սուրբ երկրի սրբավայրեր: