ԱՐՑԱԽԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ (անգլերեն) – 2023-2 Անուշ Ա. Սաֆարյան Խաչն ու խաչքարը, իրենց դարավոր գոյության ընթացքում կրելով պատկերագրական, թեմատիկ և բովանդակային փոփոխություններ, եղել և մնում են հայ ինքնության կարևոր խորհրդանիշներից մեկը։ Ադրբեջանական պաշտոնական քաղաքականությունը սեփական ինքնության ստեղծման ճանապարհին, որն իրականացվում էր հայկական ինքնության հաշվին և ընդդեմ դրա, հաճախ դիմում էր խաչի և խաչքարի յուրացմանը (աղվանացում, ուդիացում) և ի վերջո ոչնչացմանը։