ՐԱՖՖՈՒ «ԽԵՆԹԸ» ԵՎ ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՈՒՍՏԱ ԿԱՐՈ» ՎԵՊԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՐԱԶՆԵՐԸ. ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ – 2024-1

Անի Վ. Ղազարյան

Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարին նվիրված «Խենթը» և «Ուստա Կարո» վեպերում Րաֆֆին և Ավետիք Իսահակյանն ընտրել են իրենց գաղափարներն արտահայտող հերոսներին` Վարդանին ու Կարոյին, որոնք կերտում են այն իդեալական իրականությունը և հայրենիքի վաղվա օրը, ինչի մասին երազում էին ազատատենչ գրողները:
Հոդվածում զուգահեռներ են անցկացվում երկու ստեղծագործությունների գլխավոր հերոսների երազների միջև։ Ցույց է տրվում, որ Վարդանի և Կարոյի երազները լինելով Րաֆֆու և Իսահակյանի գաղափարական նպատակադրումների գեղարվեստական խտացումները, իրենց ազատագրական ակնկալություններով, կառուցվածքային տարրերով, պատկերային հենքով ստեղծագործական ազդակ են ստացել միջնադարյան քաղաքական տեսիլներից, որոնք պատմական իրադարձությունը մեկնաբանել են իբրև դարեր առաջ կատարված կանխատեսություն։