ԿՈՐԵԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ Ազգային ինքնության ձևակերպման ճանապարհին – 2024-1 Աննա Ջ․ Տոմեյան Հարավային և Հյուսիսային Կորեան ունեն ընդհանուր ինքնութենա- կան և մշակութային ժառանգություն, որն արմատավորված է կորեացիների միասնական պատմության մեջ, որտեղ նրանք հանդես են գալիս որպես միասնական ազգ։ Չնայած 20-րդ դարի կեսերին տեղի ունեցած տարանջատ- մանը, այս ընդհանուր ժառանգությունը պահպանվում է որպես Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև խորը պատմական ու մշակութային կապի վկայություն։ Չնայած մշակութային ընդհանրություններին, տասնամյակների ըն- թացքում ազգի երկու հատվածներում քաղաքական ու գաղափարական տարբերությունները հանգեցրին տարբեր ինքնությունների մշակմանը, ինչ- պես նաև՝ յուրահատուկ սոցիալական, տնտեսական, քաղաքական ու կրթա- կան համակարգերի ստեղծմանը։