ՀԵՂԻՆԱԿ – ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ – ԸՆԹԵՐՑՈՂ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ Միջտեքստայնության տեսության համատեքստում – 2024-1 Հռիփսիմե Ա. Զաքարյան Միջտեքստայնությունը, իր բազմաբնույթ դրսևորումներով հան- դերձ, բաժանվում է հեղինակային միջտեքստայնություն ու ընթերցողական միջտեքստայնություն տեսակների՝ դառնալով մեթոդաբանական այն մեկնակետը, որը թույլ է տալիս բացահայտել ստեղծագործություն-հեղինակ-ընթերցող փոխադարձ կապի առանձնահատկությունները: Հեղինակն ու ընթերցողն այն երկու տարաբևեռներն են, որոնց փոխ- հարաբերակցության արդյունքում ձևավորվում է տեքստի իմաստը: Այլ կերպ ասած՝ օբյեկտիվ-հեղինակային ու սուբյեկտիվ-ընթերցողական հակադրա- միասնությամբ է պայմանավորված տեքստի զարգացումը: