ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ – 2024-3 Մեզանում հայագիտության նպատակների ու գործառույթների մասին բանավեճերը սովորաբար ծավալվում են Հայաստանի շուրջ տեղի ունեցող արտաքին-քաղաքական տեղաշարժերին ու դրանց ու- ղեկցող ներքաղաքական զարգացումներին զուգահեռ։ Դա վկայում է այն մասին, որ ավելի քան երեք տասնամյակի անկախություն ունեցող Հայաստանը դեռևս չի որոշել իր տեղն ու դերը փոփոխվող աշխարհում։ Ուստի մեր ապագայի անորոշ լինելու պայմաններում հայագետների շրջանում սկիզբ է առել մի տարօրինակ բրոունյան շարժում, որը գիտական բարեվարքության հետ կապ չունեցող աբսուրդի թատրոն է հիշեցնում։