ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻ ՊԵՍԻՄԻԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ – 2024-3

Արամ Գ. Ալեքսանյան
Բանասիր. գիտ. թեկնածու

Գրիգոր Զոհրապի կենսափիլիսոփայության մեջ դրապաշտ փիլիսոփաներ Օ. Կոնտի, Հ. Սպենսերի տեսական որոշ դրույթները հիմնականում զուգադրվում են Ժ. Ժ. Ռուսոյի և Ա. Շոպենհաուերի կարեկցանքի փիլիսոփայությանը` ձևավորելով ինքնատիպ էկլեկտիկ գոյափիլիսոփա- յություն։ Կյանքի համակողմանի ճանաչողության և ապա` իրավաբանի մասնագիտական քննախուզումների շնորհիվ՝ Զոհրապը հասնում է կյանքի, մահվան, խղճի, իրավունքի, հանցանքի, օրենքի, հանցագործության հոգեբանական դրդապատճառների, ներողամտության, բարոյականության, հասարակական կարծիքի, ընտանիքի, սիրո, սեռերի փոխհարաբերության մտակարգումների, որոնց խորքում առկա է համակարգված գիտական և գոյափիլիսոփայական ենթատեքստ։ Զոհրապի գեղարվեստական ժառանգության մետատեքստի, այն է` ուսումնառության շրջանակների բացահայտմամբ. որոշակի է դառնում նաև նրա կենսաիմաստասիրության պեսիմիստական բնույթը: