ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ – 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ – 2024-3 Մաս հինգերորդ։ ՀՅԴ առանցքային դերակատարությունը Իրանի 1905-1912 թթ. Սահմանադրական հեղափոխության եվրոպական արևելումի ապահովման գործում Գևորգ Ս. Խուդինյան Պատմ. գիտ. դոկտոր Իրանի (Պարսկաստանի) (1905-1912 թթ.) Սահմանադրական հեղափոխության մեջ ՀՅ Դաշնակցության քաղաքական դերակատարության մասին անցած հարյուրամյակում հրապարակվել են բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, նամակների ժողովածուներ, ստեղծվել է պատկառելի գի- տական գրականություն։ Հասանելի է նաև ժամանակակիցների և իրադարձությունների մասնակիցների գրությունների ու հուշերի զգալի մասը։ Սակայն անգամ նման հարուստ աղբյուրագիտական հենքի վրա ստեղծված հոդվածներն ու ուսումնասիրությունները մինչ օրս գրեթե չեն բացահայտել Իրանի Սահմանադրական հեղափոխությանը մասնակից ու դերակատար ուժերի և գործիչների հետ ՀՅ Դաշնակցության կապերն ու հարաբերությունները, որոնց համատեքստում է միայն հնարավոր հասկանալ այդ հեղափոխությանը ՀՅԴ մասնակցության իրական պատճառները։