ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ – 2017-2 Հարավային Կովկասում ու նրա շուրջն առկա փխրուն իրողությունների փլուզման հեռանկարը՝ որպես պատմական անհրաժեշտութուն համառորեն բախում է տարածաշրջանի դարպասները՝ պահանջելով հունավորել ապագայի սաղմնավորման ու հասունացման տարերային ընթացքը։
1917 ԹՎԱԿԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ – 2017-1 Երբ 2017 թվականին Եվրոպայում արձանագրվում է ավանդական-քրիս տոնեական արժեքների վերածնունդն ու աջ ուժերի հաղթարշավը, Ռու սաստանում պատրաստվում են նշել նույն արժեքներից 1917 թվա կա նին կատարված ար մատական շրջադարձի՝ Հոկտեմբերյան հեղաշրջման 100-ամյակը։
ՍԻՐԱՐՓԻ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ – 2017-1 Սիրանուշ Ա. Բեգլարյան Սիրարփի Տեր-Ներսեսյանը (1896-1989) գիտական շրջաններին հայտնի է որպես բյուզանդագետ և, իհարկե, հայագետ-արվեստաբան։ Նրա ուսումնասիրությունները մինչ օրս հիմնարար են հայ միջնադարագետ արվեստաբանների համար, որոնք, պարբերաբար հղելով Ս. Տեր-Ներսեսյանին, առաջնորդվում են նրա մոտեցումներով՝ դրանք որդեգրելով որպես հայ միջնադարյան արվեստի ուսումնասիրության ու ներկայացման հիմնական ձև։
ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄ – 2017-1 Սիրարփի Մ. Տեր-Ներսեսյան Ռոմանական քանդակագործների արվեստի մասին [պրն.] Ֆոսիյոնի2 գրքի ներածական նախադասությունները կարող են կիրառելի լինել արվեստի պատմության ցանկացած ժամանակաշրջան ուսումնասիրելու համար։ “L’étude de la sculpture medieval en Occident peut être prise de plusieurs points de vue et, pour bien la comprendre dans son ensemble, il faudrait n’en négliger aucun…. La science qui en rendrait compte d’une façon complète devrait être à la fois une iconographie, une philosophie et une analyse formelle’’.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ – 2017-1 Արարատ Մ. Հակոբյան Իբրև շարունակություն Հ. Քաջազնունու 1920-ական թվականների գոր ծունեությանը նվիրված հոդվածի՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Խորհրդային Հայաստանում նրա կյանքի վերջին տա րիների՝ ձերբակալության, քրեական գործի հարուցման, ողբեր գա կան մահ վան և ապա գործի վերանայման ու արդարացման վերա բերյալ ար խիվային փաստաթղթերը։
ԱՎ. ԻՍԱՀԱԿԵԱՆԻ «ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՏԱՍՆԱՄԵԱԿԻՆ» ՊՈԷՄԻՆ ՇՈՒՐՋ – 2017-1 Երուանդ Գ. Փամպուքեան Սիմոն Վրացեանի բացառիկ կերպով հարուստ արխիւին մէջ պահուած են շատերու կարգին նաև Աւետիք Իսահակեանէն ձեռագիր օրինակներ։ Ստորև ներկայացուածը (թղթածրար 150/12-15) վերցուած է հաւանաբար Հ. Յ. Դաշնակցութեան պաշտօնաթերթ «Դրօշակ»ի թղթածրարներէն այն օրերուն, երբ Վրացեան կը վարէր թերթին խմբագրութիւնը (1925-1933)։
Գևորգ Ս. Ստեփանյան, Համազասպ Սրվանձտյանց, Եր., «Լուսակն», ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2016, 1088 էջ – 2017-1 Ա. Հ. Վերջին տասնամյակներին հայ ազգային-ազատագրական պայքարի անվանի դեմքերի կյանքին ու գործունեության պատմությանը նվիրված մի շարք մենագրություններ են լույս աշխարհ եկել՝ Անդրանիկ, Նիկոլ Դու ման, Գևորգ Չավուշ, Սեբաստացի Մուրատ, Դրո, Ա. Մանուկյան, Գ. Նժդեհ և ուրիշներ: Սակայն մինչ օրս բազում այլ նվիրական անուններ իրենց ուսումնասիրողին էին սպասում:
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՅԵԼԻՆ – 2017-1 Սիրանուշ Գ. Հովհաննիսյան 2016 թվականի փետրվարի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի «Մեսրոպ Աշճեան» գիտական կենտրոնի սրահում տեղի ունեցավ Երվանդ Փամբուկյանի «Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար» արխիվային փաստաթղթերի բազմահատոր ժողովածուի շնորհանդեսը։ Ներկա էին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, անվանի պատմաբաններ, կուսակցական գործիչներ և բազմաթիվ հյուրեր։
ԹՅՈՒՐՔԱԽՈՍՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՂ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ – 2017-1 Վարդան Ա. Գալստյան Էթնիկ ինքնագիտակցություն ընդունված է անվանել այն երևույթը, երբ որոշակի էթնոսը, այսինքն՝ «մենք» և «նրանք» տարբերակումը դնող մարդկանց մշակութային հանրույթը, գիտակցում է իր ընդհանրությունը և իրեն առանձնացնում է այլ հանրույթներից:
«ՓԻՐՄԱԼԱՔԻ ԳՈՐԾԸ» (1941-1942 ԹԹ.) – 2017-1 Արտավազդ Գ. Դարբինյան Այս տարի լրանում է ստալինյան բռնաճնշումների բարձրակետը համարվող 1937 թվականի 80-րդ տարին: Այն ժողովրդական հիշողության մեջ մնացել է որպես «եժովշչինայի» սարսափելի տարի, երբ բռնությունները տարածվեցին խորհրդային հասարակության սոցիալական բոլոր խավերի ու շերտերի վրա զանգվածային բնույթ ստացան: