Author Archives: Admin

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ – 2017-2

Արմեն. Ց. Մարուքյան
2015 թ. հունվարի 29-ին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հրապարակումով միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ու Սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնախմբերը համայն հայության անունից պաշտոնապես հայտարարեցին, որ այդ պահից սկսած՝ մեկնարկում է հայ ժողովրդի միասնական պայքարը ոչ միայն Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը հասնելու, այլեւ ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար, ինչը ենթադրում է իրավական պահանջների թղթածրարի մշակում՝ այն դիտելով որպես անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերկանգման գործընթացի մեկնարկ:

«ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ ԳՈՐԾԸ» – 2017-2

Արարատ Մ. Հակոբյան
Հայաստանի խորհրդայնացումից և Փետրվարյան ապստամբությունից հետո ՀՅ Դաշնակցությանը վարկաբեկելու և կազմաքանդելու համար ՀԿ(բ)Կ-ն դիմել է հետապնդումների ու հալածանքների տարբեր ձևերի ու եղանակների: Դրանցից մեկն այսպես կոչված «Դաշնակցական տեռորիստների գործ»-ի հորինումն էր 1925 թ. հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը տեղի ունեցած Վաղարշապատի գավառի Ներքին Աղջաղալա (այժմ՝ Ն. Բազմաբերդ) գյուղի գյուղխորհրդի քարտուղար Մանուկ Խուշոյանի սպանությունը քաղաքական ահաբեկչություն որակելու միջոցով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ – 2017-2

Սուսաննա Գ. Հովհաննիսյան
Եղեռնի տարիներին մեր գրականության մեծերից ոչ մեկն իր ուսե րին չի վերցրել հայոց վշտի ու հոգսերի այնպիսի բեռ, չի դրսևորել այնքան անձնազոհություն որքան Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

ԸՆՁԱՌՅՈՒԾԸ՝ ՈՐՊԵՍ ԱՐՔԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ – 2017-2

Սարգիս Գ. Պետրոսյան
Ընձառյուծը Հայկական լեռնաշխարհի, Փոքր Ասիայի և հյուսիսային Իրանի բարձրալեռնային շրջաններում տարածված կատվազգի խոշոր գիշատիչ էր: Այդ նույն տարածքներում բնակվում էր նաև նրա որսի հիմնական կենդանին՝ քարայծը (բեզոարյան այծ): Դրանք երկուսն էլ պաշտամունքի առարկա են եղել շատ վաղ ժամանակներից: Կատվազգի գազանի և խոտակեր եղջերավորի պաշտամունքային հակադրումը վաղնջա կան ժամանակներից լայն տարածում է ունեցել գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքում և պատկերվել դրանց գոտեմարտի տեսքով:

«ՊԱՏՄԱԿԱՆ (ԱՆ)ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳԱՂԱՓԱՐԸ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹԵՆԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ – 2017-2

Նաիրա Ժ. Մկրտչյան
Խորհրդային միության փլուզումից հետո «պատմական (ան)ար դարություն» գաղափարի լայնորեն շրջանառումը Հայաստանի, ինչ պես նաև հայկական Սփյուռքի հանրային տրամասություններում, բնականաբար, հարցեր է հարուցում, որոնք կապված են ոչ միայն այդ գաղափարի սկզբնավորման հետ:

ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ԱՐԻՍՏՈՏԵԼԸ – 2017-2

Արսեն Մ. Գլջյան
Հակոբ Պարոնյանը ուսուցչապետերի կարիք է զգացել, ուստի հին հունական մշակույթին է դիմել՝ Գյոթեի նման գիտակցելով, որ, անշուշտ, պետք է սովորել Կ. Գոլդոնիից, Բուալոյից, Մոլիերից, Շեքսպիրից, բայց «ամե նից առաջ՝ հին հույներից», քանի որ նրանց գիտելիքներն ու փորձը մարդ կության համար ունեն չափանիշի նշանակություն: Որովհետև Հունաս տանում են դրվել արդի մարդու հոգևոր էության, պատմության ու մշա կույթի հիմքերը, մշակվել այն հասկացությունները, որոնցով մտածում է եվրոպացի մարդը:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՅՔՈՒՄ – 2017-2

Ամփոփում

Ալբերտ Ա. Ստեփանյան

Բանալի բառեր – հելլենիզմ, պատմագիտություն, պրագմատիկ պատմություն, ողբերգական պատմության, Ար մավիրի արձանագրություններ, Արտավազդ Երկրորդ, Մետրոդորոս Սկեպսացի:

Հոդվածը խնդիր ունի լուսաբանելու բանական անցյալահայեցողության երկու կարևորագույն ժանրերի ձևավորումը և զարգացումը հայոց միջավայ րում: Դրանցից առաջինի՝ պրագմատիկ պատմության հետևորդը Մեթրո դորոս Սկեպսացին էր՝ հելլենիստական նշանավոր իմաստասերն ու ճարտա սանը: Նրա «Գործք Տիգրանի» երկասիրության իմաստային ա տաղձը հոդ վա ծում վերականգնված է իր կյանքի և այլ երկերի հատ ու կտոր հատված ների համադրության ճանապարհով: Ստեղծված պատկերը, հարկավ, հիպոթետիկ է, սակայն՝ արժանահավատության աներկբա պաշարով: Համաձայն դրա՝ ա. հեղինակը հայոց տերությունը դիտարկում էր համաշ խարհային պատմության հետնախորքում, բ. օրինականացնում էր այն հելլենիստական քաղաքական իմաստասիրության արժեբանությամբ՝ ներ կայաց նելով իբրև խաղաղության, արդարության և ազգերի հանուր բարօրության միջավայր, գ. դիտարկում էր այն համաշխարհային տերությունների հեր թագայության համածիրում՝ Ասորեստանի, Մարաստանի, Աքեմենյան Իրա նի և Սելևկյան տերության շարքում: Մեթրոդորոսը չտեսավ հայոց տերության անկումը և Հռոմի բարձրացումը Արևելքում: Չտեսավ նաև այն, որ վերջինս սկսեց իրեն վերագրել այս հերթագայության վերջին կարևոր բաղադրիչի դերակատարությունը:

Ողբերգական պատմության հետևորդը Արտավազդ Բ-ն էր (55 – 34 թթ.), որ ստացել էր հիմնավոր կրթություն և ծա նոթ էր հելլենիստական իմաս տասիրության, ճարտասանության և գեղա գի տության կարևորագույն նվա ճումներին:

Հակառակ Արիստոտելի՝ Պերիպաթետիկների դպրոցում կային մտածող ներ, որոնք դեմ էին պատմության դերի թերագնահատմանը՝ համոզված, որ այն ի զորու է բացահայտելու իրականության բնազանցական խոր քերը: Պատմության թատերայնացումը նրանք դիտարկում էին հենց այս տեսանկյունից: Արտաշատի արքունիքում կազմակերպված հանրահայտ թատերական ներկայացումը հիմք է տալիս մտածելու, որ Հայոց արքան համամիտ էր այս ուղղության կողմնակիցների հետ: Ավելին, մանրակրկիտ քննությունը ցույց է տալիս, որ Կրասսոսի պարթևական արշավանքի մասին պատմող Պլուտարքոսի տեքստը կազմված է ըստ ողբերության կանոնի, և որ դրա հեղինակն ամենայն հավանականությամբ արքան էր: Ի մաս նավորի դրանով կարելի է բացատրել այն առանձնահատուկ վերաբերմունքը, որն ուներ պատմագիրը նրա անձի և երկերի վերաբերյալ:

Պատմության ողբերգական և պրագմատիկ ըմբռնումները միայն դարեր անց, 5-րդ դարում, վերընձյուղվեցին հայոց քրիստոնեական հելլե նիզմի մշակութային միջավայրում: Եվ ասվածի լավագույն դրսևորումը Եղիշեի և Մովսես Խորենացու պատմական երկերն են:

ԿԱՌԼ ՖՐԻԴՐԻԽ ԼԵՄԱՆ-ՀԱՈՒՊՏԸ ԵՎ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԱՐՔԱՅԱՑԱՆԿԸ – 2017-2

Երվանդ Հ. Գրեկյան
Ուրարտագիտության ռահվիրաներից Կառլ Ֆրիդրիխ Լեման-Հաուպտը հայագիտական շրջանակներին առավելապես հայտնի է «Հայաս տանը հնում և ներկայում» ստվարածավալ աշխատությամբ, իսկ նրա թողած ուրարտագիտական ժառանգությունը հիմնականում մնացել է անտեսված:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԼԵԶՈՒ, ՓՈՐՁ – 2017-2

Դավիթ Ռ. Մոսինյան
Առասպելների կամ լեգենդների շուրջ խոսակցություններին ժամանակակից մարդը որպես կանոն արձագանքում է հեգնանքով կամ դրանք առնվազն համարում է զուտ երևակայության արդյունք։ Պատմությանը մարդը վերաբերվում է իբրև լրջագույն միջավայրի։