Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԵԳԻՊՏՈՍԻ ԱՅՅՈՒԲՅԱՆ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ (1208-1216 թթ.) – 2016-4

Վահան Ա. Տեր-Ղևոնդյան
Ավելի քան մեկուկես տասնամյակ (1201-1216 թթ.) Հայոց թագավորության և Տրիպոլիսի կոմսության միջև անզիջում պայքար էր ընթանում Անտիոքին (հետևաբար նաև նույնանուն իշխանությանը) տիրելու համար: Բոհեմունդ IV –ը ցանկանում էր իր պետությանը միացնել այդ հարուստ և ռազմագիտական նշանակություն ունեցող կենտրոնը, իսկ Լևոն Մեծագոր ծը (1187-1219 թթ.) ձգտում էր Անտիոքի գահին բազմեցնել իր եղբոր թոռանը՝ Ռուբեն-Ռայմոնդին:

«ՆԱԽԿԻՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ» 1923 Թ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ – 2016-3

Արարատ Մ. Հակոբյան
Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից (1920 թ. դեկտեմբերի 2) Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը (ՀԿ(բ) Կ) իր մենիշխանությունը հաստատելու և ամրապնդելու համար Մոսկվայի հրահանգով ձեռնամուխ եղավ հանրապետությունում գործող բոլոր քաղաքական ուժերի և առաջին հերթին նախկին կառավարող կուսակցության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) կազմաքանդման ու լուծարման գործընթացին:

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՏԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԱԲԱՍ ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ՕՐՈՔ – 2016-3

Արման Ս. Եղիազարյան
Աբաս Բագրատունին իր գահակալության առաջին շրջափուլում (929942 թթ.) կարողացավ արձանագրել էական հաջողություններ, որոնք նրան հնարավորություն տվեցին հավակնելու գերակա կարգավիճակի ողջ Հայաստանում: Ի սկզբանե հանդես գալով որպես երրորդ Հայոց թագավոր՝ Աբասին հաջողվեց աստիճանաբար իր մականի ներքո միա վորել Բագրատունյաց բոլոր տիրույթները: Դրանով նա իր ներուժով հավասարվեց, իսկ այնուհետև՝ նույնիսկ գերազանցեց Վասպուրականի տիրակալ Գագիկ Արծրունուն:

ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ – 2016-1

Ավագ Ա. Հարությունյան
Չնայած համերաշխության հաստատման շարունակական փորձերին՝ հայ-քրդական հարաբերություններում մինչ օրս պահպանվում է պատ մական խոր արմատներ ունեցող որոշակի անվստահություն, որից դեռևս չեն ձերբազատվել ինչպես հայերը, այնպես էլ քրդերը։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՌԱՍՊԵԼԸ ՍԻՆԱՄ ԹԱԳԱՎՈՐԻ ՎԻՊԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՈՒՄ – 2016-1

Սարգիս Գ. Պետրոսյան
Արևելյան և Արևմտյան Եփրատների միախառնման վայրից հարավ՝ հին Ծոփքի տարածքում գտնվող Կապանի (այժմ՝ Քեբան) շրջանում կատարված պեղումներից (1960-1970-ական թթ.) պարզվեց, որ այստեղ գտնվել է շումերական Ուրուկ-IV մշակույթի (մ.թ.ա. 3500-3100 թթ.)1 մարդկանց գաղթօջախ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈՐՁԸ – 2015-4

Արարատ Մ. Հակոբյան
ՀՀ սահմանադրական փոփոխությունների հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել քննական հայացք նետել մեր անկախության արշալույսին, երբ հայ ժողովուրդն ու նրա ճակատագիրը տնօրինող ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի առաջին Հանրապետության երկու գումար ման խորհրդարանների միջոցով որդեգրեցին պառլամենտական կա ռավարման համակարգը (մոդելը): Այդ համակարգի արմատավորման անհրաժեշտությունը հասկանալու, նրա դրական ու բացասական կողմերը բացահայտելու, հայ ժողովրդի մտածելակերպին ու հոգեկերտվածքին համապատասխանության աստիճանը որոշելու համար հարկ է հան գամանորեն անդրադառնալ Առաջին Հանրապետության պատ մական փորձին:

ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ – 2015-3

Արարատ Մ. Հակոբյան
Բոլշևիկյան միակուսակցական վարչակարգի (ռեժիմի) հաստատման բնո րոշ դրսևորումներից մեկը կուսակցական-պետական նոմենկլատուրայի ձևավորումն էր: Հասկացությունը ծագում է լատիներեն «nomenclatura» բառից. «nomen»՝ անուն, անվանում և «clator»՝ թվարկել, հայտարարել:

ԳՐԻԳՈՐ ԱՊԻՐԱՏ ՄԱԳԻՍՏՐՈՍ – 2015-3

Կարեն Ա. Մաթևոսյան
Բագրատունյաց ժամանակաշրջա նի Հայաստանի իշխանական տների պատմությունը դեռևս հանգամանորեն չի ու սումն ա սիր վել, այդ պատճառով մի շարք տոհմեր նույնացվել կամ արհեստականորեն կապվել են առավել հայտ նի Պահլավունի ների հետ։ Օրինակ՝ ուսումն ասիրողներն այդպես են վարվել 1010 թ. Անիի մերձակա Բագնայրի վանքը կառուցած Սմբատ Մագիստրոսի հետ՝ առանց փաստական հիմնավորման նրան թյուրիմացաբար համարելով Վահրամ Պահլավունու որդին։

ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2015-1

Արման Ս. Եղիազարյան
909-913 թթ. պատմափուլում՝ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի անընդ հատ հարձակումների ու ասպատակությունների հետևանքով փաստա ցիորեն փլուզվեց Հայոց թագավորության պետական համակարգը: Սպանվեց Հայոց թագավորը, քայքայվեցին պետական ինստիտուտները, կառավարման համակարգն ու բանակը: Փլուզվում էր այն, ինչ հիմնադրել էր Աշոտ Ա Բագրատունին: Դրան հավելվեց նաև այն իրողությունը, որ աստիճանաբար Հայաստանի քաղաքական թատերաբեմում հայտնվեցին երեք «Հայոց թագավոր»-ներ, որոնց ներկայությունը բացեց նաև պայքարի ներքին ճակատ՝ է՛լ ավելի բարդացնելով իրավիճակը:

ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ – 2014-4

Մաս առաջին։ Հայոց թագավորության պահպանման հիմնախնդիրը

Արման Ս. Ե ղիազարյան
Հայոց Աշոտ Երկաթ թագավորի գահակալության պատմափուլը (914-929թթ.) Հայոց պատմության մեջ ամենահետաքրքրական ու կարևոր, բայց միևնույն ժամանակ ամբողջությամբ և խորությամբ ուսումնասիրության չենթարգված ժամանակաշրջաներից է: