Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԿԱՌՔԵՐԻ ԵՒ ԿԱՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ – 2014-4

Սարգիս Գ. Պետրոսյան
Վաղուց է պատմաբանների և հնագետների կողմից բացահայտվել այն իրողությունը, որ Առաջավոր Ասիան է եղել անվավոր փոխադրամիջոցների՝ սայլերի և մարտակառքերի հայրենիքը: Բայց միայն վերջին տասնամյակներում է ճշտվել, թե Առաջավոր Ասիայի որ մասում կարող էին գտնվել դրանց ստեղծման համար անհրաժեշտ պայմանները: Իսկ դրանք պահանջում էին ամրափայտ ծառերով անտառների, անհրաժեշտ մետաղահանքերի և զարգացած ձիաբուծության առկայություն:

ԱՐԱՐԱՏԻ 1926-1930 ԹԹ. ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ – 2014-3

ՀՅ Դաշնակցություն-Հոյբուն համագործակցության և տարածաշրջանային զարգացումների համատեքստում

Արամ Ս. Սայիյան
Արարատի 1926-1930 թթ. ապստամբությունը քուրդ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի այն վճռորոշ հանգրվանն էր, երբ ցեղային հիմքի վրա բռնկվող ինքնաբուխ շարժումներին փոխարինեցին անկախության համար պայքարն առաջնորդող համա քրդական ազ գային կուսակցության՝ Հոյբունի կազմակեր պական ջանքերը:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ՏԱՅՔ ԱՇԽԱՐՀՆ ԸՍՏ «ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ»-Ի – 2014-2

Արման Ս. Եղիազարյան
Աշխարհացույցյան Տայք աշխարհի ձեւավորման գործընթացի ուսումնասիրությունը լույս է սփռում Մեծ հայքի պատմության մի շարք մութ էջերի վրա, որոնց պարզաբանումը հույժ կարեւորություն ունի հայագիտության համար: Քանի որ Մեծ Հայքի Տայք աշխարհի վաղ եւ միջնադարյան շրջանի պատմությունը մշտապես կապված է եղել հայ իրականության կարեւորագույն իրադարձությունների հետ, հետազոտողները փորձել են տեղորոշել Տայքի՝ «Աշխարհացոյց»-ում հիշատակվող գավառները եւ հասել են էական, բայց ոչ ամբողջական արդյունքների:

 

ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՐՔԱՆԵՐԻ ՕՐՈՔ – 2014-1

Արման Ս. Եղիազարյան
Արաբական տիրապետության շրջանում իշխանաց իշխանի պաշտոնը Խալիֆայության կողմից տրվում էր Արմինիա վարչական միավորի գերա գույն իշխանին: Բագրատունիների կողմից Հայաստանի քաղա քական անկախության վերականգնման նախօրեին այդպիսիք էին Բա գարատ Բագրատունին և Աշոտ Բագրատունին1: Արաբական տիրապետության փաստացի վերացումից հետո, երբ Ար մինիայի իշխանաց իշխան Աշոտ Բագրատունին հռչակվեց Հայոց և Վրաց թագավոր (887-891 թթ.)2, իշխանաց իշխանի ինստիտուտը պահպանվեց, բայց ոչ անցյալի ընկալումով և իրավասություններով:

ՍԱՐԳՈՆ Բ-Ի ԱՐՇԱՒԱՆՔՆ ՈՒՐԱՐՏՈՒ ԵՒ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆԸ – 2014-1

Մաս առաջին։ Սարգոն Բ-ի Ք. ա. 714 թ. արշաւանքի երթուղին մինչև Ուրարտու

Ալեքսան Յ. Յակոբեան
Ասորեստանի արքայ Սարգոն Բ-ն (Ք. ա. 722/721–705) իր իշխանության ութերորդ տարում կատարած արշաւանքը դէպի Մաննա, Զիկիրտու և Ուրարտու մանրամասն կամ համառօտ ձևով նկարագրել է բազմաթիւ վիմագրերում և յատկապէս՝ կաւէ մեծ սալիկի վրայ արձանագրուած՝ Աշշուր աստծուն ուղղուած ընդարձակ «նամակում», որը գրականութեան մէջ յաճախ անուանւում է Լուվրի աղիւսակ:

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ – 2013-4

Մաս երրորդ։ Քաղկեդոնական երկրամասերի միավորումը և Այսրկովկասի քաղկեդոնականների միասնական թագավորության ստեղծումը

Արման Ս. Եղիազարյան
10-րդ դարի առաջին քառորդին Հայաստանում ու հարակից երկրներում տեղի ունեցած իրադարձությունները նպաստեցին Այսրկովկասի քաղկեդոնականների միավորմանը, որովհետև Հայոց Սմբատ Ա թագավորի (891-913) պարտության ու եղերական մահից հետո ձևավորված իրադրությունը, երբ շուրջ մեկ տասնամյակ Հայաստա նը փորձում էր վերականգնել իր նախկին հզորությունը, հնարավո րու թյուն տվեց Կղարջքի Բագրատունիներին ակտիվորեն լծվելու սկզբում զուտ վրացադավան երկրամասերի, իսկ այնուհետև՝ Այսր կով կասի բոլոր քաղ կեդոնականների միավորման գործին։

ՎԻՐՔԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՑՈՒՄԸ – 2013-3

Հայկական դարձերես

Համլետ Կ. Դավթյան
Հայագիտության մեջ իր հաստատուն տեղն ունի այն պատմական ճշմարտությունը, որ քրիստոնեությունը Վիրք մուտք է գործել Մեծ Հայքի ճանապարհով1: Հայ և Վրաց սկզբնական եկեղեցիների ծագումն աբանական նույնությունը մինչև XX դարի 20-ականներն անվերապահորեն ընդունված էր նաև վրաց գիտնականների կողմից:

ՀԱՏՎԱԾԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (1918-1920 ԹԹ.) – 2013-2

Մաս առաջին: Հատվածականության հաղթահարման քաղաքական հիմնանպատակի առաջադրումը և նրա իրագործմանն ուղղված առաջին քայլերը

Կարեն Պ. Հայրապետյան
Հայաստանի առաջին Հանրապետությունում (1918-1920 թթ.) մե ծաթիվ գաղթականության առկայությունը պետության կողմից հրա տապ լու ծումն եր պահանջող հիմնախնդիր էր, որը բացի հասա րա կականքա ղաքական և սոցիալ-տնտեսական ընդհանուր բնույթի դժվա րություն ներից, առաջ էր բերել նաև հատվածականության երևույթը:

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ – 2013-2

Մաս երկրորդ։ Համավրացական թագավորության ինքնուրույն պատմական հեռանկարի ուրվագծերը

Արման Ս. Եղիազարյան
9-րդ
դարից սկսած` Մեծ Հայքի որոշ սահմանամերձ գավառներում արձանագրված` այլ քաղաքակրթությունների հետ ինտենսիվ շփումները որակա կան այնպիսի փո փո խություններ էին առաջացրել, որ այդ միջավայրերը ժամանակակիցներն ընկալում էին իբրև հայկական իրականությունից կտրված երկրամասեր։ Ուստի դրանց տարածքներում հիմնվում էին իշխանություններ, որոնք զգալիորեն ամրապնդվելով` առաջ էին բերում քաղաքակրթական լուրջ տեղաշարժեր։ Նման միջավայրերից էր Կղարջքը, որը Մեծ Հայքի մաս էր, նրա բնակչությունը գերազանցապես հայկական էր, և այնտեղ իշխում էր հայկական իշխանատոհմը։

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԷՆԹՈՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ – 2013-1

Ալեքսան Յ. Յակոբեան
Հայ էթնոսի (ժողովրդի) կազմաւորմանը նուիրուած վերջին շրջանի առաւել յաջողուած գործերը, մեր կարծիքով, Յովհ. Կարագէօզեանի եւ Մաքսիմ Կատուալեանի աշխատանքներն են: Դրանք նա՛խ գիտական պատշաճ ամբողջականությամբ էին յենւում Թամազ Գամկրէլիձէի եւ Վեաչ. Իւանովի յայտնի լեզուաբանական տեսության վրայ: