Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 1920-1922 ԹԹ. ՄԻՋԱԶ ԳԱՅԻՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ – 2012-4

Արարատ Մ. Հակոբյան
Հայ պատմագիտական և հուշագրական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր, երբեմն իրարամերժ տեսակետներ Հայաստանի Սո ցիալիստական Խորհրդային Հանրապետության (ՀՍԽՀ) 1920–1922 թթ. միջազգային-իրավական կարգավիճակի, իսկ ավելի լայն ժամանակագրական կտրվածքով` ԽՍՀՄ կազմում նրա ինքնուրույնության աստիճանի շուրջ։

ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ – 2012-4

Մաս առաջին։ Բագրատունի իշխանների հաստատումը Կղարջքում և էթնոդավանական տեղաշարժերի սկիզբը

Արման Ս. Եղիազարյան
9-րդ դարում Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կղարջք գավառում ձևավորված Բագրատունիների վրացական թագավորության ստեղծող ներն ու հաջողությամբ հզորացնողները արաբական տիրապետու թյան դեմ հայոց 774-775 թթ. ապստամբության պարտությունից հետո այնտեղ հաստատված Բագրատունի իշխաններն էին1: Այդուհետ` Կղարջքի Բագրատունիները կարողացան տիրել նաև Վիրքին, Աբխազաց (Եգերաց) թագավորությանը և Կախքին: Նրանց հիմնած սկզբում ամբողջական և ապա մասնատված վրացական թագա վորությունը գոյատևեց մինչև 19-րդ դարի սկիզբը, երբ վերացվեց ցարական Ռուսաստանի կողմից:

ՄԻՀՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ (ԿՈՄՄԱԳԵՆԵ, ՄԵԾ ՀԱՅՔ, ՀՌՈՄ) – 2012-3

Մաս առաջ: Համադրական հոգեւոր համակարգը Կոմմագենեում եւ Մեծ Հայքում

Երվանդ Հ. Մարգարյան
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները նոր էջ բացեցին համաշխարհային պատմության մեջ: Հսկայական քաղաքակրթական տեղաշարժեր եղան, կատարվեց այն, ինչն ըստ Արիստոտելի, երբեք չէր կարող լինել՝ Արևմուտքն ու Արևելքը միաձուլվեցին: Աշխարհը հայտնվեց արմատական փոփոխությունների շեմին, որոնց, ինչպես ցույց տվեց ժամանակը, Արևելքն ավելի պատրաստ էր, քան Արևմուտքը: Այդ փոփոխությունների արդյունքում Արևելքում անշեղորեն սկսեց ձևավորվել նոր՝ համադրական (իր առանձին դրսևորումներով՝ էկլեկտիկ) քաղաքակրթություն, որը պատմագիտության մեջ հայտնի է «հելլենիստական» անվամբ:

ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՂՎԱՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔԻ ԵՎ ԳԱՎԱՌԱԲԱԺԱՆՄԱՆ ՇՈՒՐՋ – 2012-2

Բաբկեն Հ. Հարությունյան
Այսպես կոչված Աղվանքն իբրեւ ադրբեջանցիների նախահայրերի կողմից ստեղծված պետություն ներկայացնելու ադրբեջանական պատմաբանների համառ փորձերը մեզ ստիպեցին անդրադառնալ Կուրի ձախափնյակում ծնունդ առած այդ թագավորության էթնիկ եւ քաղաքական պատմության մի քանի հարցերի, որոնք, մեր կարծիքով, որոշակի հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն կովկասագիտության, այլեւ հայագիտության համար:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՆ ԸՍՏ «ԶՈՐԱՆԱՄԱԿԻ» – 2012-1

Նվիրվում է ՀՀ զինված ուժերի ստեղծման 20-ամյակին

Բաբկեն Հ. Հարությունյան
Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը հանդիսացել է Առաջավոր Ասիայի երրորդ հզոր պետությունը՝ Հռոմեական կայսրությունից ու Սասանյան Պարսկաստանից հետո: Անշուշտ Հայոց թագավորությունը ռազմական առումով զիջում էր վերջիններիս, սակայն երկու հզոր տերությունների մրցապաքարի հաջողությունը մեծապես կախված էր այն հանգամանքից, թե դրանցից որի հետ կդաշնակցի Մեծ Հայքը:

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2011-4

Արտաշիսյան արքունի հասարակությունը (իմաստաբանություն, կառույց, գործառույթ)

Ալբերտ Ա. Ստեփանյան
1970-ականներից ի վեր ձեւավորվել է պատմական ընկերաբանության մի ուրույն տիրույթ՝ արքունաբանությունը: Սկզբնավորողը նշանավոր իմաստասեր և ընկերաբան Ն. Էլիասն էր: Նա մանրակրկիտ հեազոտության խնդիր դարձրեց Լուի XIV-ի դարաշրջանի ֆրանսեական արքունիքը եւ այդ հիմամբ բանաձեւեց մի բավական տարողունակ գիտահղացք, որը (ինչպես ցույց տվեցին հետագա ուսումնասիրությունները) կիրարկելի է պատմական այլ դարաշրջանների եւ համակեցական միջավայրերի նկատմամբ:

ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՂՎԱՆՔԻ ԷԹՆԻԿ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ – 2011-3

Մաս երկրորդ։ Քաղաքական պատմության հիմնախնդիրները էթնիկ պատկանելության համատեքստում

Բաբկեն Հ. Հարությունյան
Ուսումնասիրության առաջին մասում մենքփորձեցինք ցույց տալ, որ «Աղվանք» հասկացությունը էթնիկական բովանդակություն չունի եւ ընդամենը նշանակում է «արգավանդ դաշտի երկիր»: Ընդ որում՝ այն ծագում է առավել նախնական «Ալոբանք»-ից, որը հունա-հռոմեական աշխարհում վերածվել է Ալբանիայի:

ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՂՎԱՆՔԻ ԷԹՆԻԿ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ – 2011-2

Մաս առաջին: Էթնիկ պատմության հարցեր

Բաբկեն Հ. Հարությունյան
Այսօր թերեւս դժվար է գտնել մեկ այլ խնդիր որ հարեւան Ադրբեջանի պատմաբանների կողմից ենթարկվի այնքան աներեւակայելի չափերի հասնող շահարկման, որքան այսպես կոչված՝ Աղվանքի եւ աղվանից ժողովրդի պատմությունը:

ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2011-1

Մաս չորրորդ։ Մեծ Հայքը և իրադրությունը Եփրատի քաղաքակրթական  սահմանին՝ Ք.ա I – Ք.հ. I դարերի շրջադարձին

Ալբերտ Ա. Ստեփանյան
Դիտարկվող դարաշրջանում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ հաստատված մոտավոր ուժային համաչափելիությունը խախտվեց եւ տիրական դարձավ աշխարհաքաղաքական խզումը: Պատճառները տարաբնույթ էին եւ դժվար բացատրելի՝ ուղղագիծ հոլովույթի դիտանկյունից: Թերեւս ավելի պատշաճ է խոսել իրադարձությունների համակարական (սիմպաթետիկ) համընկնումի մասին:

ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 2010-4

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի «Գորիս-2010.աբսուրդի թատրոնի տարեշրջանը» գիտաքաղաքական աճպարարությունը

Բաբկեն Հ. Հարությունյան
2010 հոկտեմբերի 16-ին Գորիսում Սփյուռքի հայկական լրատվամիջցների ներկայացուցիչների առջեւ նախագհ Սերժ Սարգսյանի ելույթից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիեւի անունից այդ երկրի էլեկտրոնային լրատվամիջոցներում (Trend.az, Day.az եւ այլն) հոկտեմբերի 29-ին տեղադրվեց եւ ապա առանձին գրքույկի վերածվեց «Գորիս-2010.աբսուրդի թատրոնի տարեշրջանը» վերնագիրը կրող մի ծավալուն «տեղեկանք», որը փաստորեն ՀՀ նախագահի առաջադրած պատմագիտական փաստարկների «պաշտոնական պատասխանն» է: