Category Archives: ԱՐԽԻՎ

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-4

Ռուբեն Հ. Գասպարյանը, Ռուբեն Օ. Սահակյանը
Դեռևս հրապարակման նախորդ մասում ներկայացնելով թուրքական գերությունից ազատվելու համար Ալեքսանդրետից Կ. Պոլիս, իսկ այնտեղից Ալեքսանդրիա նավարկելու իր արկածալից պատմությունը, Միքայել Տեր Մարտիրոսյանը խախտել էր ժամանակագրական հաջորդականությունը ու վեր հիշելով Սիմոն Զավարյանի հետ ունեցած իր անմոռանալի զրույցները՝ «սույն հիշատակարանի» շարադրանքը նվիրել էր նրա հիշատակին, իսկ վերջում էլ ստորագրել՝ Մար։

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-3

Ռուբեն Հ. Գասպարյան, Ռուբեն Օ. Սահակյան
Մար-ի հուշերի հաջորդ հատվածը ներկայացնում է Մարաշում 18991904 բանտարկությանը հաջորդած 1904 թ. սեպտեմբեր-հոկ տեմ բեր յան ար կածալից ծովային ոդիսականը՝ Ալեքսանդրետից Կ. Պոլիս, իսկ այն տեղից՝ Եգիպտոս, որ տեղ նրան վերջապես հաջողվում է դուրս գալ ցա մաք և ազատվել թուրքական ոստիկանության հետապնդումներից:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ – 2016-2

Արարատ Մ. Հակոբյան, Համո Կ. Սուքիասյան
Շուրջ մեկ դար խոսվում ու գրվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հանճարեղ ստեղծագործությունների և բուռն ու անսովոր կյանքի մասին և էլի կգրվի մինչև որ լիակատար չբացահայտվեն նրա գրական դիմանկարի ու առեղծվածային մահվան բոլոր ծալքերը:

ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ՌՅԱԶԱՆԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ 1920-1923 ԹԹ. – 2016-2

Ավագ Ա. Հարությունյան
Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդայնացումից հետո բոլշևիկյան իշխանություններն իրականացրին հայ սպաների զանգվածային և համատարած ձերբակալություններ՝ ընդհուպ բանակի գեներալական կազմը և ապա՝ նրանց աքսորեցին Ռյազանի համակենտրոնացման ճամբար:

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-2

Ռուբեն Հ. Գասպարյան, Ռուբեն Օ. Սահակյան
1899 թ. հունիսի 20-ին Այնթապում թուրքական ոստիկանության կող մից ձերբակալված և Մարաշի բանտ տեղափոխված Մար-ի հուշերի չոր րորդ մասը նրա դատավարության և թուրքական բանտում անցկաց րած տարիների նկարագրությունն է։

1920 Թ. ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ – 2016-1

Վլադիմիր Ն. Ղազախեցյան
1918 թ. հունիսի 4-ին Բաթումում հաշտություն կնքելով Հայաստանի Հան րապետության հետ՝ Օսմանյան կայսրությունը աշխարհին ցույց էր տալիս, թե իբր առաջինն է վավերացրել Արևելյան Հայաստանում հայկական պետության գոյության փաստը, բայց իրականում պատրաստվում էր հաշեհար դար տեսնել նաև Անդրկովկասի հայության հետ:

ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԱՆԴՅԱՆԻ ԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ – 2016-1

Վահագն Ա. Հակոբյան
Հայկական հարցի օգտին ակտիվ քարոզչություն իրականացնելու մասին ՀՅ Դաշնակցության երկրորդ ընդհանուր ժողովի (1898 թ.) որոշումներն1 ի կատար ածելու նպատակով Եվրոպա մեկնած Քր. Միքայելյանի ջան քերով «Դրոշակի» խմբագրության շուրջը համախմբված շնորհալի երիտասարդների թվում էր ղարաբաղցի ուսանող Միքայել Հովհաննիսյանը, ով 1897-ին ավարտել էր Ժնևի համալսարանը։

ՄԱՐ-Ի ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԵՐԸ – 2016-1

Ռուբեն Հ. Գասպարյան, Ռուբեն Օ. Սահակյան
Միքայել Տեր-Մարտիրոսյանի հուշերի երրորդ մասը ներկայացնում է նրա գաղտնի գործունեությունը Հալեպում, որտեղ դաշնակցական գործիչը նախապատրաստվում էր իր երազանքի իրականացմանը՝ Կիլիկիա մուտք գործելուն:

«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՆ» ՆԱԽԱԳԻԾԸ 1921-1922 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ – 2015-4

Ավագ Ա. Հարությունյան
Կովկասի խորհրդայնացումից հետո նախկին կովկասյան (գլխավո րապես՝ այսրկովկասյան) հանրապետությունների պետական-կուսակցական ղեկավար գործիչները հիմնականում կենտրոնացել էին Փարիզում, որը լինե լով ժամանակի միջազգային հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն ունեցող տերության մայրաքաղաք, միաժամանակ համարվում էր այսպես կոչված՝ «փոքր երկրների» ճակատագրի որոշման կենտրոններից մեկը: