Category Archives: ԼՐԱՏՈՒ

ԼԵՌՆՑԻ ՊՕՂՈՍԸ ԵՒ ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԵՐԻ ՎԻՀԵՐԸ – 2014-2

Պողոս Սնապեանի պայծառ յիշատակին

Սուրէն Դ. Դանիէլեան
Ի՞նչ պիտի գրել՝ բնութագրելու համար յամառ ու տոկուն, շիտակ ու սկզբունքային, գրական համակեցութեան մէջ խորապէս դժուարահաճ Պօղոս Սնապեանին, նրան, որ ապրես ամբողջական կեանք՝ ութսունեօթ երկար ու ձիգ տարիներ, սակայն հոգեաշխարհով ու գրական զգայութիւններով միջավայրի համար այդպէս էլ մնաց որոշ չափով աննուաճ, երբեմն՝ չհասկացուած:

ԺԱԿ ԼԸ ԳՈՖԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ – 2014-2

Սմբատ Խ. Հովհաննիսյան
2014 թ. ապրիլի 1-ին Փարիզում՝ 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ միջանադարագիտության բնագավառում համաշխարհային ճանաչման հասած ֆրանսիացի պատմագետշ 20-րդ դարի պատմագիտության ականավոր ներկայացուցիչ Ժակ Լը Գոֆը (1924-2014):

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ – 2014-2

Միջազգային գիտաժողով Մոսկվայում

Ա.Հ.
2014
թ. մայիսի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ «Մեծ պատերազմը. հիշատակի վերադարձը» խորագրով միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել էր ՌԴ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտը, «1914-1917 թթ. Հայրենական երկրորդ պատերազմի» (Առաջին համաշխարհային պատերազմ) 100-ամյակին նվիրված պատմագիտական նախագծի շրջանակներում:

ՑԱՎԱԼԻ ԵՎ ԱՆԺԱՄԱՆԱԿ ԿՈՐՈՒՍՏ – 2013-1

Մեծանուն հայագետ Բաբկեն Հարությունյանի հիշատակին

Արման Ս. Եղիազարյան
Հայրենական գիտությունը ծանր եւ անփոխարինելի կորուստ կրեց: Կյանքից անժամանակ հեռացավ հայագիտության մեծ երախտավոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունի Հարությունյանը (ծնվ.՝ 1941 թ.):

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ – 2012-4

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի ծննդյան 85-ամյակի առիթով

Արտակ Վ. Մաղալյան
2012 թ. սեպտեմբերի 22-ին իր 85-րդ տարին բոլորեց նշանավոր պատմաբան, գիտության հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը: Առայսօր շարունակվող իր գիտակազ մակերպչական եռանդուն գործունեությամբ նա կես դարից ավելի անխզելիորեն կապված է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ: Ուստի միանգամայն օրինաչափ էր, որ 2012 թ. հոկտեմբերի 5–7-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող ՀՀ ԳԱԱ Գիտաժողովների տանը տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշ խատողների խորհրդի հերթական` XXXIII գիտական նստաշրջանը նվիրվեց ակադ. Վ. Բարխուդարյանի ծննդյան 85-ամյակին:

ԱՂՎԵՐԱՆՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ. «ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ» – 2012-4

Քրիստինե Ֆ.Մելքոնյան
Սեմինարի շրջանակներում անցկացվեց երկու նիստ, որին մասնակցեցին 12 գիտաշխատողներ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտներից: Մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանին հուզող արդիական հիմնախնդիրներին, Մերձավոր ու Միջին Արևելքում, ինչպես նաև Կովկասում տեղի ունեցող ներկա քաղաքական զարգացումներին:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ» – 2012-2

Միջազգային գիտաժողով Իտալիայի Տրիեստ քաղաքում

Ա.Մ.
Փետրվարի 10-11-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում կայացած «Հայաստանի օրերի» շրջանակներում ՀՀ Սփյուռքի նախարարության և «Արտաքսված ու վտարանդի անձնանց եվրոպական միության» կողմից կազմակերպվել էր «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» խորագիրը կրող համատեղ միջազգային գիտաժողովը:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ – 2012-1

Յուրգեն Գիսպերտի, Քրիստիան Կոլտերի և Ժիրայր Քոչարյանի բաց նամակները Բունդեսթագի պատգամավորներին

Դոկտ. Ժիրայր Քոչարեան
«20-ամյա հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ, նոր ազդակ հակամարտության խաղաղ կարգավորման համար» վերնագիրը արթնացնում է մեծ սպասումներ, քանի որ մինչեւ այսօր այդ հարցով զբաղված միջազգային եւ ազգային հանձնաժողովներից ոչ մեկին չի հաջողվել ղարաբաղյան հակամարտությանը քաղաքական (եւ ըստ այդմ՝ խաղաղ) լուծում տալ:

ԱԿԱՆԱՎՈՐ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԵՏԸ – 2011-3

Ակադեմիկոս Հրաչ Բարթիկյանի հիշատակին

Վահե Հ. Թորոսյան
Հաշախարային բյուզանդագիտությունն ու հայագիտությունը ծանր կորուստ կրեցին: 2011 թ. օգոստոսի 17-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց նշանավոր պատմաբան, Հունաստանի եւ Իտալիայի բազմաթիվ գիտական կաճառների անդամ, Հայաստանի Հանրապետության ԳԱԱ ակադեմիկոս Հրաչ Բարթիլյանը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏԵՐԻ 31-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ – 2010-3

Ք.Մ.
2010 թ. հուլիսի 28-30-ին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ Երիտասարդ արեւելագետների 31-րդ հանրապետական գիտական նստաշրջանը, որը կարեւոր իրադարձություն էր գիտության ասպարեզ մուտք գործող շնորհալի եւ խոստումնալից երիտասարդների համար: